Լրահոս
Քաղաքական
18:52
23.04.26
968

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել RTVI-ի հեռուստաալիքին

Img default alt hy

Ի՞նչ է տեղի ունենում Ռուսաստանի և Հայաստանի միջև․ Մոսկվայի լծակները, Փաշինյանի սխալները և Ղարաբաղի հարցը․ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝  RTVI-ի հեռուստաալիքին:

Ներկայացնում ենք գլխավոր մտքերը, որոնք նա հայտնել է հաղորդավար Աննա Լեբեդևային։

Ռուսաստանի վերաբերմունքի մասին․

«Ռուսաստանում կա որոշակի սենտիմենտալ ընկալում հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ՝ ընդհանուր պատմություն (դուք գիտեք՝ մենք եղել ենք նույն կայսրության մեջ, հետո՝ Խորհրդային Միությունում)։ Ռուսաստանում զգալիորեն զսպվում է այդ դժգոհությունը հենց այն պատճառով, որ այնտեղ չեն ցանկանում անել որևէ քայլ, որը կարող է, այսպես ասած, վնաս հասցնել հայ ժողովրդին»։

Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների պատասխանատուների մասին․

«Ղարա­բաղի կորուստը անմիջապես կապված էր Նիկոլ Փաշինյանի գործողությունների և քայլերի հետ։ Նա ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի կազմում և դրանով խախտեց ամբողջ կառուցվածքը, որը ձևավորվել էր 44-օրյա պատերազմից հետո։ Ռուսաստանի խաղաղապահ գործառույթը հայտնվեց մեծ հարցականի տակ։  Փաստացի Հայաստանը ասաց՝ «Ես ձեռքերս լվանում եմ, դուրս եմ գալիս այս ձևաչափից՝ դուք ինքներդ լուծեք Ադրբեջանի հետ հարցերը»։ Ղարաբաղի թեման դարձավ Ադրբեջանի ներքին գործը։ Բայց քանի որ դա շատ ցավոտ էր հայ ժողովրդի համար, Նիկոլ Փաշինյանը շատ հմտորեն հանրային դժգոհությունը ուղղեց Ռուսաստանի դեմ՝ «իբր այնտեղ խաղաղապահներ կան, նրանք պետք է պաշտպանեին Ղարաբաղը»»։

«Թրամփի ճանապարհի» մասին․

Սա ամերիկյան նախագիծ է Թուրքիայի և Ադրբեջանի համար՝ Հայաստանի տարածքում։

Ավելին՝ տեսանյութում։