Լրահոս
Հասարակական
22:49
25.02.26
784

Քաղաքացուն ձերբակալել են «Տիկտոկում» Փաշինյանի մասին վիրավորական արտահայտություն անելու համար․ փաստաբան

Img default alt hy

Քաղաքացի Հայկ Եղյանին ձերբակալել են «Տիկտոկում» Փաշինյանի մասին վիրավորական արտահայտություն անելու համար։ Այս մասին հայտնել է քաղաքացու շահերի պաշտպան Ռոման Երիցյանը։

«Կուսակցության նախագահը փաստի կապակցությամբ ներկայացրել է հաղորդում, նշելով, որ վաղը կարող է ՀՀ վարչապետն ինքը լինել, և իր համար անընդունելի է, երբ վարչապետին վիրավորում են։ Քննչական կոմիտեն առանց հապաղելու քաղաքացուն ձերբալակել է, նախաձեռնել է քրեական վարույթ՝ 257-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Քաղաքացին արդեն 2 օր է՝ գտնվում է ՁՎՊ–ում, վաղն էլ պարզ կլինի՝ Քննչական կոմիտեն արդյո՞ք կդիմի դատարան քաղաքացուն կալանավորելու համար, թե՝ ոչ»,- ասել է փաստաբանը։