Լրահոս
Հասարակական
10:00
26.02.26
91

Փշուր-փշուր են լինում Եռաբլուր տանող սալիկները. անփութությո՞ւն, թե՞ կոռուպցիա

Եռաբլուր տանող սալիկապատ ճանապարհը երկու ամիս առաջ վերանորոգվելուց հետո այսօր նորից դողում, շարժվում է ոտքերի տակ: 58 մլն դրամ արժեցած վերանորոգումն այսօր վերսկսվել է համացանցում հայտնված տեսանյութից հետո: Սպիտակ սալիկների վերանորոգմամբ զբաղվող ընկերությունը մեր թղթակցին վստահեցրել է, թե փոքր խնդիր է, արագ կլուծվի: Սալիկները ցեմենտ-ավազային խառնուրդով են ամրացված, ինչը համաձայնեցված է քաղաքապետարանի հետ: Ահազանգեր առաջինը Եռաբլուրում հանգչողերի հարազատներն են հնչեցրել՝ ընդգծելով, որ ոտքերի տակ փշրվող սալիկներն իրենց ավելի են ցավեցնում՝ Եռաբլուրը մոռացության տալու ազդակներ են հասնում իրենց: