Լրահոս
Քաղաքական
16:30
25.02.26
134

Որտեղի՞ց է փող ճարելու Փաշինյանը. թոշակի բարձրացումը քարոզչական քայլ են համարում տնտեսագետները

Նախընտրական քարոզչական քայլ են համարում շատ տնտեսագետներ ու քաղաքական գործիչներ իշխանության՝ թոշակները բարձրացնելու որոշումը, որի նախագիծը չկա ոչ մի տեղ՝ ո՛չ իրավական ակտերի միասնական հարթակում, ո՛չ կառավարության գրավոր քվեարկության ընթացակարգեր բաժնում: Բյուջեի՝ արդեն հաստատված նախագծում կենսաթոշակների այս փոփոխությունը նախատեսված չէ: Ըստ որոշ տնտեսագետների՝ եթե անգամ բոլոր 600 000 թոշակառուների թոշակը բարձրանա 10000 դրամով, դա կկազմի 180 մլն դոլար, ինչը մեծ գումար չէ. կառավարությունը կարող է ռեզերվային միջոցներից հանել այդ փողը: