Լրահոս
Միջազգային
18:19
06.05.26
147

Նոր զոհեր և անհնարին հրադադար՝ ռուս-ուկրաինական ճակատում. ե՞րբ կբանակցեն Մոսկվան և Կիևը

Հրադադար լինելու՞ է ռուս-ուկրաինական ճակատում: Մոսկվան որոշել էր հրադադար հայտարարել մայիսի 8-9-ը Հաղթանակի տոնի առթիվ: Կիևը հայտարարել էր, թե հրադադարը մի օրով լինել չի կարող և առաջարկել էր մայիսի 5-ի լույս 6-ի գիշերվանից անժամկետ հրադադար սկսել: Չնայած առաջարկների բազմազանությանը՝ ճակատում իրավիճակը նույնն է մնում: Երկու կողմն էլ հայտնում է զոհերի մասին: Զելենսկին սպառնում է ուկրաինական անօդաչուներով մասնակցել կարմիր հրապարակի տոնական շքերթին