Լրահոս
2026-04-10
-
Մամուլի տեսությունԻշխանությունների նոր թեկնածու՞ ՀՖՖ-ում. ո՞վ է նախագահը և ինչու է դժգոհությունը հասել գագաթնակետին. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարար Մխիթար Հայրապետյանին իշխանությունները դիտարկում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում «գործուղելու» տարբերակով։Ավելին09:4610.04.26 -
Մամուլի տեսություն49 մլն դրամ եկամուտ, 37 մլն դրամ պարտք․ ինչ ունեցվածք ունի Տավուշի մարզպետ Ղալումյանը. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ քավորական հարաբերություններ ունեցող Հայկ և Վահե Ղալումյանները հեղափոխությունից հետո նոր պաշտոններ ստացան․ մեկը՝ պատգամավոր, մյուսը՝ Իջևանի քաղաքապետ։ Ապա Հայկ Ղալումյանը 2021-ին դարձավ Տավուշի մարզպետ, իսկ եղբայրը՝ տեղափոխվեց Ազգային ժողով։Ավելին09:4210.04.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց:Ավելին09:3010.04.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ:Ավելին09:2610.04.26 -
Միջազգային«Այս սուտը պետք է դադարեցվի»․ Մելանյա Թրամփը հերքել է կապը սեռական թրաֆիքինգի մեջ մեղադրվող Ջեֆրի Էփշտեյնի հետ«Ինձ խայտառակված Ջեֆրի Էփշտեյնի հետ կապող սուտը պետք է դադարեցվի հենց այսօր։ Իմ մասին ստող անձինք զուրկ են էթիկական չափանիշներից, համեստությունից և հարգանքից։ Ես դեմ չեմ նրանց տգիտությանը, բայց մերժում եմ իմ հեղինակությունն արատավորելու նրանց չարամիտ փորձերը։ Ես երբեք մտերիմ հարաբերությունների մեջ չեմ եղել Էփշտեյնի հետ»,- Սպիտակ տանն ունեցած ելույթի ժամանակ ասել է առաջին տիկինը։Ավելին00:0810.04.26
2026-04-09
-
ՀասարակականԵրևանում շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինըԱյսօր՝ ապրիլի 9-ին, առեղծվածային սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա։Ավելին23:5509.04.26 -
ՄիջազգայինԻրանը ԱՄՆ-ից փոխհատուցում է պահանջում պատճառված վնասի դիմաց․ ԽամենեիՆա նաև հայտարարել է, որ Իրանը վճռական է տրամադրված վրեժխնդիր լինել Իրանի նախկին առաջնորդ Ալի Խամենեիի և մյուս զոհված իրանցիների մահվան համար: «Նրա թափված արյան և երկրորդ (2025 թ. հունիսին Իսրայելի հետ հակամարտություն) ու երրորդ (ընթացիկ պատերազմ) պարտադրված պատերազմների ընթացքում զոհված բոլոր նահատակների համար վրեժ լուծելու վճռական կամքը կապրի սրտերում և հոգիներում»,- հավելել է Իրանի առաջնորդը: Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում էր ավերածությունների և խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին: Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին:Ավելին23:4509.04.26 -
ՄիջազգայինՊուտինը հայտարարել է Զատկի զինադադարՀաղորդագրության մեջ նշվում է, որ ՌԴ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի որոշմամբ՝ ուղղափառ Սուրբ Զատկի նախաշեմին հրադադարի ռեժիմ է սահմանվում 2026 թվականի ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի ավարտը։ Կրեմլում նաև նշել են, որ Ռուսաստանն ակնկալում է, որ Ուկրաինան կհետևի Մոսկվայի օրինակին և նույնպես կաջակցի զատկական հրադադարին։ Ռուսական զորքերը ցուցում են ստացել ապրիլի 11-12-ը դադարեցնել մարտական գործողությունները բոլոր ուղղություններով, սակայն պատրաստ լինել կանխել հակառակորդի ցանկացած ագրեսիա։ «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Ա. Ռ. Բելոուսովին, ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ — զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, բանակի գեներալ Վ. Վ. Գերասիմովին հրահանգվել է այդ ժամանակահատվածում դադարեցնել մարտական գործողությունները բոլոր ուղղություններով։ Զորքերին հրահանգված է պատրաստ լինել կանխել հակառակորդի հնարավոր սադրանքները, ինչպես նաև նրա ցանկացած ագրեսիվ գործողություն»,— ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։Ավելին23:3409.04.26 -
ՀասարակականԶոդի կամրջի հարևանությամբ բшխվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ըԱյսօր՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Զոդի կամրջից դեպի Արարատ-Բանավան թաղամաս տանող ճանապարհին բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Արմեն Հ․-ի վարած «Mercedes» և Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Տարոն Պ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին23:2509.04.26 -
ՀասարակականԵրկրաշարժ՝ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք․ ցնցումները զգացվել են Շիրակի և Լոռու մարզերումՍույն թվականի ապրիլի 09-ին` տեղական ժամանակով ժամը 22:44-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 44․00⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3.3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի, Աշոցք գյուղերում, ինչպես նաև Լոռու մառզի՝ Պաղաղբյուր և Նորամուտ գյուղերում 3 բալ ուժգնությամբ:Ավելին23:1409.04.26 -
ԱրցախԱրցախցիների կողքին է մնում «Եվրասիան». հարյուրավոր ընտանիքներ օգնություն կստանանԱրցախցիների կողքին է մնում «Եվրասիա» հասարակական կազմակերպությունը: Արցախից բռնի տեղահանվածների համար նախատեսված մարդասիրական աջակցության ծրագրի առաջին փուլի ավարտից հետո էլ զոհվածների ու անհետ կորածների հարյուրավոր ընտանիքներ շարունակում են օգնություն ստանալ:Ավելին23:0709.04.26 -
Տարածաշրջան«Անհրաժեշտ է հասնել կայուն խաղաղության». Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետԹուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ու Մասուդ Փեզեշքիանը քննարկել են հրադադարի վերաբերյալ հարցեր և տարածաշրջանային անվտանգության իրավիճակը, հայտնում է Anadolu-ն:Ավելին22:5509.04.26 -
ՄիջազգայինԱՄՆ-Իրան հրադադարը ոգևորել է Զելենսկիին. նա ուզում է Պուտինի հետ հանդիպելՌուսական անօդաչուների հարվածներից Օդեսայում զոհ կա: DTEK մասնավոր խոշոր էներգետիկ ընկերությունը տեղեկացրել է, որ իր ենթակայաններից մեկն է վնասվել: ԱԹՍ-ների և հրետանու լայնածավալ հարվածների տակ են եղել նաև Դնեպրոպետրովսկի մարզը, Դոնեցկի շրջանի ճակատային մասը, Խերսոնի և Սումիի շրջանները:Ավելին22:4509.04.26 -
ՀայաստանԾիծեռնակաբերդում տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով հուշարձանի տեսքը խեղվել ու աղճատվել է․ Հայկ ԴեմոյանՈւ այս տեսարանը ապրիլի 24-ին ձեզ կհրամցնեն որպես Մեծ Եղեռնի հուշահամալիրի վերականգնում: Ու կասեն, որ ստում էիք, ասելով, թե իբր հուշահամալիրի Հավերժության տաճարի արտաքին երեսպատման բնօրինակ սալաքարերի մեկ երրորդը վերածվել է խճազանգվածի: Նախագծով արձանագրված ապամոնտաժման ու վերատեղադրման փոխարեն հուշահամալիրի այս մասում կտեսնենք երեք տարբեր երանգներով արտաքին երեսպատում: Ու կլծվեն վարձու գրչակները, ֆեյքերն ու սուտի ակադեմիականները՝ այս տեսարանը հիմնավորելու ու արդարացնելու համար: Այս մասին գրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։Ավելին22:3209.04.26 -
ԱշխարհՄիջազգային ջրերում ծովահենությունը հարվածում է Ռուսաստանի տնտեսական շահերին. ՊեսկովՄարտին Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել էր, որ բրիտանական զինվորականները կկարողանան բարձրանալ այն նավերի տախտակամած, որոնք գտնվում են պատժամիջոցների տակ և տարանցիկ անցնում են երկրի տարածքային ջրերով: Բացի այդ, Լոնդոնը կսահմանի էլ ավելի մեծ սահմանափակումներ՝ փակելով բրիտանական ջրերը, այդ թվում՝ Լա Մանշը, պատժամիջոցների տակ հայտնված նավերի համար: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ միջոցը վերաբերում է այսպես կոչված «ստվերային նավատորմին», որն իբր զբաղված է ռուսական էներգակիրների տեղափոխմամբ:Ավելին22:2309.04.26 -
ՀասարակականԿրակոցներ`Քանաքեռում․ վիրավորներ կան․ MakaryanNewsԱղբյուրի տեղեկություններով` իրար վրա են կրակել քրեական հեղինակություն Զապի փեսան (նախկին) և Քանաքեռցի Գիժը: Կան հիվանդանոց տեղափոխված վիրավորներ:Ավելին22:1309.04.26 -
ՄիջազգայինԻրանի «մահացու կրակոցը» TRIPP-ի վրա. մեծ սպառնալիքի տակ է Թրամփի ուղինԱդրբեջանի տարածքային ամբողջականությունը քառակուսի կիլոմետրով ճանաչող և դեռ գոյություն չունեցող ԹՐԻՓՓ-ը Հայաստանի գոյության գրավական համարող Փաշինյանի համար վատ լուրեր ունեն ամերիկացի վերլուծաբանները: Ամերիկյան հեղինակավոր «Foreign Policy» պարբերականը ևս նկատում է՝ Իրանի դեմ պատերազմը վտանգում է «Թրամփի ուղու» կառուցումը:Ավելին22:0709.04.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների համար երկու շաբաթը կարող է բավարար չլինել․ Հաքան ՖիդանՆա հավելել է, որ «տարածաշրջանը հոգնել է պատերազմներից, օկուպացիայից, ահաբեկչությունից և արյունահեղությունից»։ «Իսրայելի էքսպանսիոնիզմի նկատմամբ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել միջազգային դիվանագիտության շրջանակներում և միջազգային դերակատարների հետ համատեղ։ Անհրաժեշտ է վերջ դնել ներտարածաշրջանային հակամարտություններին։ Հետևաբար, հնչեցվող ծրագրերը, որոնք բաղկացած են տարբեր քանակի կետերից, ներառում են նաև տարածաշրջանային անվտանգության ասպեկտներ»,- ասել է Ֆիդանը։Ավելին21:5609.04.26 -
ՀասարակականՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երվանդ Քոչար փողոցումԱպրիլի 2-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Երվանդ Քոչարի փողոցի 9 հասցեում ոչ սթափ վիճակում ծեծում են իրար։Ավելին21:4809.04.26 -
ՄիջազգայինԻսլամաբադը պատրաստվում է բախտորոշ հանդիպման. Իրան-ԱՄՆ լարվածությունը պահպանվում էԱՄՆ-Իրան բանակցություններից մեկ օր առաջ արդյոք իրանական կողմը մեկնել է Պակիստան: Այդ երկրում Իրանի դեսպանը նախ գրել է, որ ուրբաթ նախատեսվող բանակցություններին մասնակցելու համար իրանական բանակցային թիմն այսօր ժամանելու է Իսլամաբադ, հետո ջնջել է գրառումը:Ավելին21:3909.04.26