Լրահոս
Աշխարհ
22:23
09.04.26
339

Միջազգային ջրերում ծովահենությունը հարվածում է Ռուսաստանի տնտեսական շահերին. Պեսկով

Img default alt hy

Վերջին շրջանում միջազգային ջրերում ծովահենության բազմաթիվ դեպքերը վնաս են հասցրել նաև Ռուսաստանի շահերին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք ձեզ հետ միասին վերջին ամիսներին ականատես ենք եղել միջազգային ջրերում ծովահենության բազմաթիվ դեպքերի: Ծովահենության այդ դեպքերը, ի թիվս այլոց, վնաս են հասցրել Ռուսաստանի Դաշնության տնտեսական շահերին»,- ասել է նա լրագրողներին՝ մեկնաբանելով միջազգային ջրերում ռուսական տանկերների հետ կապված իրավիճակը:

Մարտին Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել էր, որ բրիտանական զինվորականները կկարողանան բարձրանալ այն նավերի տախտակամած, որոնք գտնվում են պատժամիջոցների տակ և տարանցիկ անցնում են երկրի տարածքային ջրերով: Բացի այդ, Լոնդոնը կսահմանի էլ ավելի մեծ սահմանափակումներ՝ փակելով բրիտանական ջրերը, այդ թվում՝ Լա Մանշը, պատժամիջոցների տակ հայտնված նավերի համար: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ միջոցը վերաբերում է այսպես կոչված «ստվերային նավատորմին», որն իբր զբաղված է ռուսական էներգակիրների տեղափոխմամբ: