Լրահոս
Մամուլի տեսություն
09:26
10.04.26
84

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը  «վիզ է դրել»՝ Գյումրիում Սամվել Կարապետյանի համար ջախջախիչ հաղթանակ տանել։

«Իրավունք»

Փաշինյանը հրահանգել է նախարարների մակարդակով խառնվել նախընտրական թոհուբոհին: «Կաբինետներից դուրս եկեք ժողովրդի մեջ, որ երկու ամիս հետո հացին կակա չասեք»,-ասել է Փաշինյանը իր ենթականերին։

«Ժողովուրդ»

ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարար Մխիթար Հայրապետյանին իշխանությունները դիտարկում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում «գործուղելու» տարբերակով։

«Հրապարակ»

Փետրվարի 24-ին Շորժայի մոտակայքում ԵՄ դիտորդները հայտնվել են կրակահերթի տակ, երկու մեքենայով սահմանը հսկելու ընթացքում նրանց վրա կրակ են բացել, ընդ որում՝ դիտորդները կրել են նախատեսված տարբերանշաններ եւ ադրբեջանական կողմին նախապես տեղեկացրել իրենց այցի մասին։ 

«Ժողովուրդ»

Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի ականատեսների հարցաքննելու համար քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում։ 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի  ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ: