Լրահոս
Տարածաշրջան
22:55
09.04.26
287

«Անհրաժեշտ է հասնել կայուն խաղաղության». Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Img default alt hy

Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ու Մասուդ Փեզեշքիանը քննարկել են հրադադարի վերաբերյալ հարցեր և տարածաշրջանային անվտանգության իրավիճակը,  հայտնում է Anadolu-ն:

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան շահագրգիռ երկրների հետ համատեղ ինտենսիվ ջանքեր է գործադրում հրադադարի հասնելու գործընթացում։

Թուրքիայի նախագահը նշել է, որ առաջիկա օրերին սկսվող բանակցությունները «անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել կայուն խաղաղության և կայունության հասնելու համար»։