Լրահոս
Հասարակական
22:13
09.04.26
7 577

Կրակոցներ`Քանաքեռում․ վիրավորներ կան․ MakaryanNews

Img default alt hy

MakaryanNews-ի բացառիկ տեղեկություններով` երեկ գիշեր կրակոցներ են հնչել Քանաքեռում:

Աղբյուրի տեղեկություններով` իրար վրա են կրակել քրեական հեղինակություն Զապի փեսան (նախկին) և Քանաքեռցի Գիժը: Կան հիվանդանոց տեղափոխված վիրավորներ:

Ուշագրավ է, որ ոստիկանությունից այս մասին որևէ տեղեկություն չունեն և չեն հաղորդում, հավանաբար նախարարի հրաման կա` ընտրություններից առաջ խոշոր միջադեպերը կոծկել:

ՆԳՆ-ից MakaryanNews-ին ասացին միայն, որ նշվածի վերաբերյալ ահազանգ ՆԳՆ ոստիկանությունում չի ստացվել։ Տեղեկությունը ճշտվում է։