Լրահոս

2026-04-09
  • Քաղաքական
    Ղազախստանը կդառնա՞ Հայաստանի երկաթուղու նոր կառավարիչ. փրկության բացվող պատուհան՝ Աբխազիայում
    TRIPP-ի ապագան օրեցօր ավելի է մշուշվում, բայց Հայաստանի ապաշրջափակման մի հնարավարություն ավելի իրատեսական է դառնում: Խոսքը աբխազական երկաթուղու վերագործարկման մասին է, որի շուրջ քննարկումները ակտիվացել են թե՛ Ռուսաստանում, թե՛ Վրաստանում և թե՛ Աբխազիայում: Հայաստան-Ռուսաստան կապը Աբխազիայի տարածքով ապահովելու հարցը արդեն մի քանի ամիս է՝ օրակարգում է պահում նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով դրա բոլոր առավելությունները:
    20:54
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ովքե՞ր են ընդգրկված «Առաջարկ Հայաստան»-ին դաշինքի նախընտրական ցուցակում
    Քիչ առաջ ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական համագումարը, որի ընթացքում Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում:
    20:45
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նախագահ Խաչատուրյանը կարևորել է Երևանում Էստոնիայի դեսպանության բացումը
    Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Մարգուս Ցահքնային և նրա գլխավորած պատվիրակությանը՝ գոհունակությամբ նշելով, որ հայ-էստոնական հարաբերությունները՝ հիմնված ժողովրդավարական ընդհանուր արժեքների վրա, շարունակում են դինամիկ զարգանալ։ Անդրադառնալով Երևանում Էստոնիայի նստավայր դեսպանության պաշտոնական բացմանը՝ նախագահը կարևորել է այդ իրադարձությունը՝ այն գնահատելով որպես նշանակալի քայլ երկկողմ հարաբերությունների առավել զարգացման տեսանկյունից։
    20:39
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Ի՞նչ ղեկավար են ուզում մարդիկ. Հայաստանը ոչ սովորական ընտրության է պատրաստվում
    Հայլուր 20։30 Ի՞նչ ղեկավար են ուզում մարդիկ. Հայաստանը ոչ սովորական ընտրության է պատրաստվում
    20:30
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների օրակարգում բարդ հարցեր են, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի անվտանգությունը․ Հաքան Ֆիդան
    Ցանկանում եմ հիշեցնել, որ օրակարգի թեմաները շատ խրթին են։ Դրանցից մի քանիսը հաճախ են քննարկվել նախորդ ամերիկա-իրանական բանակցությունների ժամանակ, և փոխըմբռնման որոշակի կետ էր ձեռք բերվել, հատկապես միջուկային հարցերի շուրջ, բայց նույնիսկ այստեղ մենք դեռևս տարաձայնություններ ենք տեսնում։ Բացի այդ, ի հայտ են եկել նոր հարցեր, որոնք նախկինում օրակարգում չկային։
    20:15
    09.04.26
    Ավելին
  • Իրավական
    Էդ երեխուց ի՞նչ են ուզում. 18-ամյա Դավիթի վիճակը վատանում է, դատախազը չի իջնում հանդիպման
    Դեռ գլխացավեր ու գլխապտույտ ունի անցած ուրբաթ կալանավայրից հիվանդանոց տեղափոխված դպրոցական Դավիթը: Անդադար բժիշկների հսկողության կարիք ունեցող 18-ամյա տղայի առանց այն էլ խիստ պատիժն ավելի խստացնելու բողոք են դատախազները ներկայացրել դատարան:
    20:00
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Սպիտակ տունը քննադատել է Ջորջ Քլունիին՝ Թրամփի հասցեին հնչեցրած խոսքերի համար
    Ապրիլի 7-ին Քլունին մեղադրել էր Թրամփին ռազմական հանցագործություն կատարելու մտադրության մեջ՝ կապված Իրանի հասցեին ամերիկյան առաջնորդի հնչեցրած սպառնալիքների հետ։ «Ոմանք ասում են, որ Դոնալդ Թրամփը լավ մարդ է։ Բայց եթե ինչ-որ մեկն ասում է, որ ուզում է ոչնչացնել քաղաքակրթությունը, [ապա] դա ռազմական հանցագործություն է»,- մեջբերում է պարբերականը դերասանի խոսքերը։
    19:47
    09.04.26
    Ավելին
  • Իրավական
    Բագրատ Սրբազանը պնդում է՝ իր ձայնը չէ գաղտնալսված խոսակցությունում. հիմնական դատալսումներն են սկսվել
    Բագրատ Սրբազանի ու նրա 17 աջակիցների գործով դատավարությունը հիմնական լսումների փուլ է մտել: Սրբազանը սկանդալային հայտարարություն է արել, պնդել է՝ գաղտնալսված խոսակցություններու ինքը չկա: Փաստաբանները պահանջում են փորձաքննության տանել ձայնագրությունները:
    19:42
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մայիսի 28-ի շքերթը ընդամենը «իրական քաղաքականությունը» քողարկող ցուցանակ է. Հակոբ Բադալյան
    Բայց ի՞նչ է այդ իմաստով շքերթը, ցուցափեղկ լինելուց բացի: Գործնականում ոչինչ: Ի վերջո, շքերթը չի արտացոլում բանակի իրական վիճակ, մարտունակություն, սպառազինության որակ ու քանակ: Պարզ է չէ, որ շքերթին ամբողջ ծավալը չէ, որ ցուցադրվում է: Բայց, կարելի է օրինակ գնել սահմանափակ ծավալով նմուշներ, որոնք գործնականում չեն լուծում հարց, բայց թողնում են տպավորություն: Իսկ մայիսի 28-ի շքերթի ամբողջ իմաստը ընտրողի վրա տպավորություն թողնելն է:
    19:30
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Նեթանյահուի դեմ կոռուպցիոն գործերով դատական լսումները կվերսկսվեն ապրիլի 12-ին
    «Արտակարգ դրության ռեժիմի չեղարկման և դատական համակարգի աշխատանքի վերսկսման կապակցությամբ՝ [Նեթանյահուի գործերով] լսումները կվերսկսվեն բնականոն հունով»,- ասված է հայտարարության մեջ։ Մասնավորապես, դրանք տեղի կունենան կիրակի օրերին՝ Երուսաղեմի շրջանային դատարանում, իսկ երկուշաբթիից չորեքշաբթի՝ Թել Ավիվի շրջանային դատարանում։ Փետրվարի 28-ին Իրանի դեմ ռազմական գործողության մեկնարկից հետո Իսրայելի արդարադատության նախարարությունը դատարաններում «արտակարգ դրություն» էր հայտարարել, որի ընթացքում քննվում էին միայն հրատապ գործերը։ Իսրայելի վարչապետը մեղադրվում է կոռուպցիոն երեք գործով՝ ավելի քան 700 հազար շեկելի ($230 հազար) չափով անօրինական նվերներ (ներառյալ՝ սիգարներ և շամպայն) ստանալու, լրատվամիջոցների կարգավորման հարցում խարդախության՝ իր քաղաքականության բարենպաստ լուսաբանման դիմաց, և կաշառակերության մեջ՝ ի շահ ընկերների նախագծեր առաջ մղելու նպատակով։ Թել Ավիվի և Երուսաղեմի դատարաններում գործընթացը շարունակվում է 2020 թվականից, իսկ վարչապետը սկսել է ցուցմունքներ տալ 2024 թվականի դեկտեմբերին։ Նեթանյահուն բազմիցս հերքել է իր մեղքը։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր ապրիլի 9-ից բնակչության համար գրեթե բոլոր սահմանափակումների չեղարկման մասին, որոնք ներդրվել էին փետրվարի 28-ին՝ Իրանի հետ առճակատման մեկնարկից հետո: Բանակի մամուլի ծառայության հայտարարության համաձայն՝ իրավիճակի գնահատումից հետո որոշում է կայացվել, որ ապրիլի 9-ի առավոտից երկրի շրջանների մեծ մասում կթույլատրվի ցանկացած տեսակի գործունեություն առանց սահմանափակումների, ներառյալ՝ ուսումնական գործընթացը: Միևնույն ժամանակ, մի շարք շրջաններում դեռևս կսահմանափակվեն զանգվածային փողոցային միջոցառումները (թույլատրվում է ոչ ավելի, քան 1000 մասնակից), իսկ մեղմացումները չեն տարածվի Լիբանանի հետ սահմանակից Իսրայելի հյուսիսային շրջանների վրա: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 7-ին հայտարարել է Իրանի հետ երկշաբթյա փոխադարձ հրադադարի մասին։ Նրա խոսքով՝ կողմերը լուծել են գրեթե բոլոր վիճելի հարցերը, և Վաշինգտոնը որպես հետագա բանակցությունների «աշխատանքային հիմք» դիտարկում է Թեհրանի ներկայացրած 10 կետից բաղկացած առաջարկները։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ որոշումն ընդունվել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի պատրաստակամության պայմաններում։ Թեհրանն իր հերթին համաձայնել է դադարեցնել «պաշտպանական հարձակումները», եթե Իսլամական Հանրապետությանը հարվածներ չհասցվեն։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, ով հանդես է գալիս որպես միջնորդ կողմերի միջև, նրանց հրավիրել է բանակցությունների ապրիլի 10-ին։ Իրանի պետական հեռուստատեսության տվյալներով՝ ակնկալվում է, որ դրանք կլինեն ուղիղ բանակցություններ։ Միևնույն ժամանակ, ՏԱՍՍ-ի տեղեկացված աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում կսկսվեն շաբաթ օրը և, ըստ կանխատեսումների, կտևեն մի քանի օր։
    19:20
    09.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Պուտինի հետ նոր հանդիպում է ուզում Փաշինյանը. հայ-ռուսական խնդիրները նա չի քաղաքականացնում
    Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից 8 օր անց Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե որևէ մեկը չի ասել, որ համատեղելի չեն ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն: Ու եթե ինքը որոշել է, որ հնարավոր է միանգամից երկու աթոռի վրա նստել, ուրեմն՝ կնստի: Ստացվում է՝ չի՞ լսել Փաշինյանը Պուտինին: Ապրիլի 1-ին Ռուսաստանի նախագահը հատուկ շեշտել էր, որ Հայաստանը պետք է որոշի՝ կա՛մ մնում է ԵԱՏՄ-ում, կա՛մ գնում է ԵՄ. երկու տեղում միաժամանակ լինել հնարավոր չէ:
    19:06
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սամվել Կարապետյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա ապրիլի 15-ին․ «Սպուտնիկ Արմենիա»
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան։
    18:58
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԲՀԿ-ի նախընտրական ցուցակի առաջին համարը Գագիկ Ծառուկյանն է
    ԲՀԿ-ի ընտրական ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը, այս մասին հայտարարել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը միացած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Քաղաքագետի փոխանցմամբ՝ իրենք բացառում են որևէ ձևաչափով համագործակցությունը «Քաղաքացիական պայմանագրի» և նրա «արբանյակների» հետ։ Սուրենյանցը շեշտել է, որ ընտրություններին մասնակցելու են բացառապես հաղթելու նպատակադրմամբ։ Սուրենյանցը նկատել է, որ քաղաքական դաշտում այժմ արդեն իսկ նկատելի են առնվազն երեք խոշոր համախմբումներ, և ըստ նրա՝ 2021 թվականի ընտրությունների սցենարի կրկնությունը հնարավոր չէ։ Նա դա պայմանավորում է երկու գործոնով. նախ՝ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի վարկանիշի էական անկմամբ, և երկրորդ՝ ընդդիմադիր ուժերի, մասնավորապես խոշոր կոնսոլիդացիաների՝ այս անգամ ընտրություններին շատ ավելի պատրաստված մասնակցությամբ։ «Ինչ վերաբերվում է մեր համագործակցությանը, ապա բացառում ենք ՔՊ-ի և իր արբանյակների հետ համագործակցությունը»,-նշել է Սուրենյանցը։
    18:49
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հորմուզի նեղուցի իրավական ռեժիմը սահմանում են բացառապես Իրանն ու Օմանը. Քազեմ Ջալալի
    Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին «Al Mayadeen» հեռուստաալիքին տված հարցազրույցում մի շարք կարևոր հայտարարություններ է արել տարածաշրջանային անվտանգության և Հորմուզի նեղուցի կարգավիճակի վերաբերյալ, հայտնում է IRNA-ն։ Ջալալին ընդգծել է, որ նեղուցի իրավական ռեժիմը սահմանվում է բացառապես առափնյա պետությունների՝ Իրանի և Օմանի կողմից: Նավագնացության ազատություն. Դիվանագետը նշել է, որ Իրանը երբեք չի ձգտել փակել նեղուցը: Թեհրանի հիմնական նպատակը հաստատված իրավական ռեժիմի ամրապնդումն ու պահպանումն է, այլ ոչ թե միջազգային ուղու արգելափակումը: Չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի հայտարարություններին՝ իրանական ուժերի թուլացման մասին, Ջալալին հայտարարել է, որ երկրի հրթիռային ներուժը լիովին պահպանված է, իսկ պետական համակարգը մնում է կայուն և արդյունավետ՝ չնայած մի շարք զորահրամանատարների զոհվելուն:
    18:35
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Մեծ սպառնալիքի տակ է TRIPP-ը, աբխազական ուղին՝ խոստումնալից. անսպասելի շրջադարձ
    Հայլուր 18։30 Մեծ սպառնալիքի տակ է TRIPP-ը, աբխազական ուղին՝ խոստումնալից. անսպասելի շրջադարձ
    18:30
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 4 վիրավորներից մեկը անչափահաս է
    Այսօր՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, «Արծվի թևերի» հարևանությամբ «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia» մակնիշի, վերջինն էլ «Dodge» մակնիշի ավտոմեքենային։ 
    18:24
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հարկատուները՝ Իշխան Զաքարյանի բիզնեսի համաֆինանսավորող. «Ազատություն»
    Զաքարյանը մտադիր է սպորտային ավան կառուցել Ջրվեժում՝ հենց անտառպարկում։ Դրա համար տարածքը կառավարությունը տրամադրել էր անցած տարի՝ արագացված կարգով։ Հիմա էլ գործադիրԿառավարությունը անտառային պարկի հսկա տարածքը տրամադրել է, որպեսզի Զաքարյանի կազմակերպությունը բազմաֆունկցիոնալ սպորտային ավան կառուցի։ Ըստ նախագծի՝ այս ավանում պետք է ապրեն Համահայկական խաղերի՝ Հայաստան ժամանող մասնակիցները. նախատեսվում է տարածքում կառուցել 600 տնակ, բժշկական կենտրոն, լեռնադահուկային ուղի, ճոպանուղի, մարզասրահներ, հեծանվահրապարակներ և այլն։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կառավարությունը գնահատել է մոտ 20 միլիարդ դրամ, որը ներդնելու են «գործընկեր կազմակերպություններն ու անհատները»։ Ներդրումային ծրագիրը պետք է ավարտվի 13 տարի անց՝ 2038-ին: ը որոշեց մուծել իր իսկ տրամադրած տարածքի կառուցապատման վճարը՝ ազատելով Զաքարյանին ներդրումային ծրագրի որոշակի ֆինանսական բեռից։
    18:19
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քաղաքացին փորձեց Բագրատ Սրբազանի ու մյուսների գործով դատախազներին հաղորդագրություն փոխանցել
    Բագրատ Սրբազանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց, հարջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին։
    18:08
    09.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Փոփոխությունները հնարավոր են. «Ուժեղ Հայաստանը» Ազատության հրապարակ է կանչում ապրիլի 11-ին
    Փոփոխությունները հնարավոր են. «Ուժեղ Հայաստանը» Ազատության հրապարակ է կանչում ապրիլի 11-ին
    18:00
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Չի կարելի այսպես վարվել, նույն տեքստն են ասում. Բագրատ Սրբազանը զայրացավ
    Դատական նիստի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
    17:49
    09.04.26
    Ավելին