Լրահոս
Քաղաքական
19:06
09.04.26
123

Պուտինի հետ նոր հանդիպում է ուզում Փաշինյանը. հայ-ռուսական խնդիրները նա չի քաղաքականացնում

Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից 8 օր անց Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե որևէ մեկը չի ասել, որ համատեղելի չեն ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն: Ու եթե ինքը որոշել է, որ հնարավոր է միանգամից երկու աթոռի վրա նստել, ուրեմն՝ կնստի: Ստացվում է՝ չի՞ լսել Փաշինյանը Պուտինին: 

Ապրիլի 1-ին Ռուսաստանի նախագահը հատուկ շեշտել էր, որ Հայաստանը պետք է որոշի՝ կա՛մ մնում է ԵԱՏՄ-ում, կա՛մ գնում է ԵՄ. երկու տեղում միաժամանակ լինել հնարավոր չէ: