Լրահոս

2026-04-09
  • Img default alt hy
    Իրավական
    Թմրանյութ իրացնողը ձերբակալվել է․ նրա և մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 19 փաթեթ
    «Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց ապրիլի 2-ին։ Ժամը 17․25-ին, Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքում, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց և իր վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բաժին տեղափոխվեց մայրաքաղաքի Հասրաթյան փողոցի բնակիչ 35-ամյա տղամարդ։
    16:00
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գյումրիում տեղի ունեցած ցույցերին մասնակից 7 անձի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ զանգվածային անկարգությունների մասնակիցներից 7-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ «Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրու համայնքապետարանի մի խումբ աշխատակիցներ, նախնական համաձայնությամբ, չարաշահելով իրենց իշխանական և ծառայողական լիազորությունները՝ կատարել են համայնքի ղեկավարի խորհրդականի և համայնքապետարանի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի հանձնարարությունները, որից հետո զանգահարել են համայնքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տնօրեններին և հանձնարարել երեխաներին տուն ուղարկել, փակել պարտեզները և անձնակազմով գալ Գյումրու համայնքապետարան՝ Վ.Ղ.-ին աջակցելու: Գյումրու համայնքապետարանի աշխատակիցներ Ա.Պ.-ի, Ա.Մ.-ի, Ա.Գ.-ի, Ա.Ե.-ի, Բ.Ա.-ի, Վ.Փ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ), իսկ Ա.Դ.-ի նկատմամբ՝ 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը): Ա.Պ.-ի, Ա.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, գրավը, բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը, Բ.Ա.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք, գրավ և պաշտոնավարման կասեցում, Վ.Փ.-ի, Ա.Գ.-ի, Ա.Ե.-ի և Ա.Դ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք և պաշտոնավարման կասեցում: 7 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    15:45
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պուտինի հետ ապրիլի 1-ի հանդիպումը կարող է վերջինը լինել Փաշինյանի համար. քաղաքագետ
    Թող այս մասին մտածի պետական ապարատը, որին մոսկովյան բանակցություններից հետո կերակրում են «չար Սերգեյ Կիրիենկոն ամեն ինչ փչացրեց» հեքիաթներով։ Ի՞նչ, մայիսի 9-ի հանդիպումն էլ Կիրիենկո՞ն է խափանել, թե՞ խնդիրը նրանում է, որ ինչ-որ մեկը ընկնում է «վստահության կորստի» ձևակերպման տակ։
    15:36
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Պուտինի հետ ծանր զրույցից հետո նորից Կրեմլ է ուզում գնալ Փաշինյանը
    Հայլուր 15։30 Պուտինի հետ ծանր զրույցից հետո նորից Կրեմլ է ուզում գնալ Փաշինյանը
    15:30
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարուժան Ավետիսյանի որդին 3 տարի անց արդարացվեց և նրա նկատմամբ հետապնդումը դադարեցվեց
    2023 թվականի հուլիսի 2-ի կեսօրին Դավիթ Ավետիսյանը «Անգլիական» այգու մոտ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին և վերջինիս ասել, որ պատասխան է տալու մեր նահատակված հերոսների համար, որից հետո Դավիթին բռնությամբ բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին, ձերբակալել և մեղադրանք առաջադրել:
    15:25
    09.04.26
    Ավելին
  • Միջազգային
    Սարսափելի տեսարաններ՝ մահացու հարվածներից հետո. Իսրայելին զսպող չկա Լիբանանում
    Հակամшրտությունը դադարեցնելու՝ Իրանի պայմաններից մեկը Լիբանանի վրա օդային հարձակումները դադարեցնելն է: Այդպես է ասում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, թեպետ հրադադարի համաձայնագրում Լիբանանը չկա: Հրադադարի հաստատումից հետո՝ Լիբանանի իսրայելական ռմբակոծությունների պատճառով, առնվազն 250 մարդ է զոհվել:
    15:15
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Արևմուտքը փորձում է թույլ չտալ աշխարհի զարգացումը հավասար պայմաններում․ Զախարովա
    Զախարովան ընդգծել է, որ թեև Ռուսաստանին անջատել են SWIFT միջբանկային վճարումների համակարգից, երկիրը հայտարարել է, որ հաշվարկները կիրականացնի ազգային արժույթներով Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի և աֆրիկյան պետությունների հետ, այսինքն՝ «այն երկրների, որոնք ունեն այն ամենի խոշորագույն պաշարները, ինչի կարիքը բոլորն ունենալու են առաջիկա 10-20 տարիների ընթացքում»։
    15:06
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի դեսպան Կուբանիչբեկ Բոկոնտաևը
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի արտակարգ և լիազոր դեսպան Կուբանիչբեկ Բոկոնտաևը։ Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում՝ հանուն երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման։ «Վստահ եմ, որ Ձեր նշանակումը նոր խթան կդառնա մեր պետությունների և ժողովուրդների գործընկերության և բարեկամության զարգացման համար»,- նշել է Հանրապետության նախագահը։ Դեսպան Բոկոնտաևը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար՝ ընդգծելով, որ իր բոլոր ջանքերն ուղղված են լինելու Հայաստանի և Ղրղզստանի միջև առկա փոխգործակցության ներուժի լիարժեք իրացմանն ու համագործակցության հետագա ընդլայնմանը։ Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է տնտեսական համագործակցության զարգացումը՝ ընդգծելով համատեղ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում փոխգործակցության խթանման անհրաժեշտությունը։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի ձևավորման և ընդլայնման ուղղություններով համագործակցության հնարավորություններին։ Կողմերը կարևորել են բարձր մակարդակի հանդիպումների և փոխայցելությունների ակտիվացումը՝ որպես երկկողմ հարաբերությունների խորացման կարևոր նախապայման։ Շեշտվել է նաև միջազգային տարբեր հարթակներում սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համադրված դիրքորոշումների ձևավորման և աջակցության ապահովման նպատակով։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Կողմերը կարևորել են հարևանների հետ հարաբերություններում բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և խաղաղ համակեցության սկզբունքներով առաջնորդվելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով տարածաշրջանում կայունության, անվտանգության և երկարատև խաղաղության ապահովման կարևորությունը։
    14:54
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել ռուսական Իլ-20-ի պատճառով
    X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ ինքնաթիռը չի խախտել Լեհաստանի օդային տարածքը:
    14:42
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանում պատերազմի զոհերի թիվը գերազանցել է 3000-ը
    Սպանվածների 40%-ի մարմինները հնարավոր չէ նույնականացնել առանց դատաբժշկական փորձաքննության անցկացման»,-փոխանցել է Աբբաս Մասեջին։
    14:35
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խորապես վշտացած ենք Լիբանանին հասցված հարվածների հետևանքով հարյուրավոր զոհերի մասին լուրերից․ ՀՀ ԱԳՆ
    «Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին ՝ հույս հայտնելով, որ բոլոր մարտական գործողությունները կդադարեցվեն», – ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝  X-ում տեղադրված հաղորդագրության մեջ։
    14:31
    09.04.26
    Ավելին
  • Միջազգային
    Նրանց խելահեղ որոշումների գինը կվճարենք մենք. Երուսաղեմում դժվար են պատկերացնում խաղաղությունը
    Երուսաղեմի բնակիչների մի մասն արդարացնում է Իսրայելի հարվածները Լիբանանին, մի մասը՝ քննադատում: Բայց թե Իսրայելում, թե Իրանում, անգամ Բանգլադեշում մարդիկ շունչները պահած սպասում են ԱՄՆ-Իրան բանակցություններին:
    14:25
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
    Հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Պատվիրակության անդամները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին եւ գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
    14:18
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ
    Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։
    14:09
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նինոծմինդա սահմանային անցակետը փակ է
    «Խնդիրներից խուսափելու համար՝ ՊԵԿ-ը բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է՝ երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։
    14:03
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը ցանկանում է Հորմուզի նեղուցի անվտանգության պատասխանատվությունը փոխանցել դաշնակիցներին. Bloomberg
    Գործակալությունը, հղում անելով ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցչին, գրում է, որ երկրներից պահանջվում է մի քանի օրվա ընթացքում ներկայացնել նավագնացության ապահովման կոնկրետ ծրագրեր։ Աղբյուրի համաձայն՝ այս հարցումը ներկայացվել է Սպիտակ տանը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաների քննարկումների ժամանակ, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Խորհրդակցություններ են տեղի ունեցել նաև Պենտագոնում և Պետքարտուղարությունում։
    13:54
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դուք այս հայացքի մեջ սեր տեսնո՞ւմ եք. Արթուր Խաչատրյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աչքերը երբեք չեն խաբում….
    13:49
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դավիթ Մինասյանի գործը հսկող դատախազը 18-ամյա տղայի վիճակը վատացնող բողոք է ներկայացրել
    Քիչ առաջ մեր գրասենյակից ինձ տեղեկացրեցին, որ «Ծաղկազարդի գործով» մեղադրյալ 18-ամյա Դավիթին կալանավորելու, նրա տեսակցությունները լրիվ փակելու մասին քննիչի միջնորդությունն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ բավարարող դատական ակտի դեմ բողոք է բերել նաև … հսկող դատախազը։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
    13:40
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բանակցություններում Իրանի պատվիրակության կազմը կախված կլինի նրանից, թե ով կներկայացնի ԱՄՆ-ն
    Մեր պատկերացմամբ, և այդ մասին ամերիկացիները հայտնել են Պակիստանի միջոցով, մյուս կողմից պատվիրակության ղեկավարը կլինի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, իսկ մեր կողմից պատվիրակությունը կգլխավորի Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը»,- ասել է դիվանագետը։
    13:31
    09.04.26
    Ավելին