Լրահոս

2026-04-09
  • Img default alt hy
    Հասարակական
    Պահանջում ենք հանդիպում Աննա Վարդապետյանի հետ. բողոքի ակցիա՝ հաջակցություն Դավիթ Մինասյանի
    Դատախաղության դիմաց հավաքված մի խումբ քաղաքացիներ պահանջում են, որպեսզի դպրոցական Դավիթ Մինասյանին կամ ազատ արձակեն, կամ նշանակեն համարժեք պատիժ՝ օրինակ՝ տնային կալանք։
    12:05
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Ցեղասպանության հուշահամալիր
    Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիր։ Նրան ուղեկցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Ցեղասպանության հուշահամալիրի նախագծի հեղինակային խմբի ճարտարապետների և կապալառու շինարարական ընկերության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ մույթների նորոգումը, ինչպես նաև ամրացման և բարեկարգման մնացած աշխատանքներն ավարտական փուլում են և ընթանում են ըստ նախագծի։ Նախարարը հերթական անգամ ընդգծել է աշխատանքների որակի ու ժամկետների պահպանման խնդիրը։
    11:57
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Nissan Murano»-ն հայտնվել է ձորում. ՊՆ 4 ծառայող տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ Լերմոնտովո բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել ձորում։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու 3 վիրավորները ծառայում են ՀՀ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։ Վիրավորներն են 34-ամյա Կարինե Է.-ն, 52-ամյա Նոնա Ա.-ն, 48-ամյա Լուսաբեր Մ.-ն և 39-ամյա Հերմինե Դ.-ն։
    11:48
    09.04.26
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 09.04.2026
    Մամուլի տեսություն 09.04.2026
    11:45
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հունգարիան օգնություն է առաջարկել Իրանին. WP
    2024 թվականի սեպտեմբերին Իսրայելի կողմից իրականացված հարձակումից հետո, որը հանգեցրեց «Հեզբոլլահի» հազարավոր փեյջերների պայթյունին, Վիկտոր Օրբանի կառավարությունն օգնություն է առաջարկել Իրանին՝ այդ խմբավորման գլխավոր հովանավորին, որին ԱՄՆ-ն համարում է ահաբեկչական կազմակերպություն։ «Մեր հատուկ ծառայություններն արդեն կապ են հաստատել ձեր ծառայությունների հետ, և մենք կկիսվենք հետաքննության ընթացքում հավաքված ողջ տեղեկատվությամբ։ Յուրաքանչյուր հնարավոր փաստաթուղթ կփոխանցվի ձեր ծառայություններին», — ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր իրանցի գործընկեր Աբբաս Արաքչիին։ Այս մասին վկայում է սեպտեմբերի 30-ին կայացած հեռախոսազրույցի սղագրությունը, որը ձեռք է բերվել արևմտյան հետախուզության կողմից և ուսումնասիրվել The Washington Post-ի կողմից։ Բանն այն է, որ փեյջերների բրենդի սեփականատեր թայվանական ընկերությունը հայտարարել էր, թե պայթեցված սարքերն արտադրվել են հունգարական ֆիրմայի կողմից՝ լիցենզիայի հիման վրա։ Սիյարտոն ձգտում էր ընդգծել, որ Հունգարիան ներգրավված չի եղել հարձակմանը, և որ փեյջերները չեն արտադրվել երկրի տարածքում։
    11:36
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրազդանի դպրոցներից մեկում աշակերտի մայրը ապտակել է իր որդուն ծաղրող աշակերտին
    Ապրիլի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի թիվ 14 հիմնական դպրոցում Կոտայքի մարզի բնակիչ 11-ամյա Լ․ Ա․-ի մայրը՝ Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Վարսենիկ Վ․-ն, իր որդու հետ վիճաբանելու կապակցությամբ ապտակել է նույն դպրոցի աշակերտ 12-ամյա Ա․ Մ․-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։ Ոստիկանության Հրազդանի բաժնում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Հրազդանի թիվ 14 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի 5-րդ դասարանի աշակերտ Լ․Ա․-ն պարբերաբար դպրոցում ծաղրել է իր համադասարանցի 11-ամյա Ա․ Մ․-ին, ինչի կապակցությամբ վերջինի եղբայրը, ով սովորում է նույն դպրոցի 7-րդ դասարանում, ապրիլի 1-ին մոտեցել է Լ․Ա․-ին և պահանջել, որ այլևս չծաղրի ու չանհանգստացնի իր եղբորը։ Կայքի տեղեկություններով՝ հիշյալ հանգամանքի վերաբերյալ Լ․Ա․-ն տեղեկացրել է իր մայրիկին՝ Վարսենիկ Վ․-ին, ով ապրիլի 2-ին, ժամը 13։15-ի սահմաններում այցելել է վերոհիշյալ դպրոց և մեկ անգամ ապտակել, վիրավորել է Ա․ Մ․-ին՝ համադասարանցիների ներկայությամբ ու հեռացել, ինչից հետո Ա․ Մ․-ի հայրը՝ Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Դավիթ Մ․-ն, զանգահարել է, Լ․Ա․-ի հայրիկին՝ Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Մհեր Ա․-ին և հանդիպում պահանջել, որպեսզի պարզաբանեն կատարվածը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Մհեր Ա․-ն իր որդու ու Դավիթ Մ․-ն իր որդու հետ ներկայացվել են ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ վերջիններս հայտնել են կատարվածը, սակայն հրաժարվել են հաղորդում ներկայացնելուց։ Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։
    11:30
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է նախընտրական ցանկը
    Կուսակցության համագումարը միաձայն որոշում կայացրեց մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ դաշինքի ձևաչափով։
    11:18
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չեմ զարմանում՝ ձեր ուսուցիչները Մայր Աթոռում Խորեն Վեհափառ են խեղդել, հո իրենցից հետ չեք մնալու․ Աշոտ Մինասյան
    Ես չեմ զարմանում՝ ձեր ուսուցիչները Մայր Աթոռում Խորեն Վեհափառ են խեղդել, Նժդեհ, Բակունց և Չարենց բանտարկել։ Դուք հո իրենցից հետ չե՞ք մնալու։ Ես ո՞վ եմ, որ զայրանամ կամ զարմանամ։ Ուղղակի ուզում եմ մի պարզ հարց տալ՝ ձեզ ո՞վ է իրավունք տվել մեր լույսը մարելու։ Ինչու՞ մեր արևոտ երկիր Հայաստանը դարձրեցիք այսքան խավար։ Ես իմ հարցի պատասխանը գիտեմ, ուղղակի ուզում եմ ձեր խոստովանությունը լսել։
    11:07
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ցածր աշխատավարձի պատճառով սրտաբանն աշխատանքից դուրս է եկել․ Գևորգ Գրիգորյանը՝ առողջապահության ոլորտի խնդիրների մասին
    «Առողջապահության նախարարությանը պետք չեն արժանապատվություն և սեփական անձի ու մասնագիտության նկատմամբ հարգանք ունեցող բուժաշխատողներ... Իրենց պետք են «համր», իրենցից վախեցող և աշխատանքի մնալու համար ցանկացած նվաստացուցիչ պայմաններին պատրաստ «կատարողներ», ովքեր կլինեն ե՛վ օպերատոր, ե՛վ բժիշկ, ե՛վ բուժքույր, ե՛վ մայրապետ ու այդ ամենի հաշվին իրենք կհավաքեն «ռեյտինգ» ու «ժողովրդի քվե»: Սա է իրականությունը, որը պետք է հասկանան վախեցած և անընդհատ «սպասող» բուժաշխատողները», - նշել է Գրիգորյանը։
    10:59
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հաստատվել է «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի առաջին երեք տասնյակը
    ՀՅԴ 29-րդ արտահերթ Գերագույն ժողովի եզրափակիչ նիստում և «Առաջ» կուսակցության համագումարում հաստատվել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցանկի առաջին երեք տասնյակը:
    10:53
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Սպասե՛ք կրակի». Իրանում նախազգուշացնում են ԱՄՆ-ին և Իսրայելին
    «Դուք կրկին ապացուցեցիք, որ չեք հասկանում, թե ինչ է հրադադարը: Ուստի հասկացե՛ք՝ միայն կրակը ձեզ սթափության կբերի: Հետևաբար, դուք պետք է կրակի սպասեք», - հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին:
    10:44
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում
    Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 9-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց:
    10:39
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթար «Ջրվեժ» արգելոցի մոտ․ տուժածը հոսպիտալացվել է
    Ապրիլի 8-ին՝ ժամը 22։58-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գառնի ավտոճանապարհին՝ «Ջրվեժ» արգելոցապարկային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ ինչի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը արգելափակվել է։ Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան, ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է։
    10:31
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքը՝ այսօր
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․85 դրամ:
    10:26
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Նեթանյահուն կարող է տապալել Իրանի հետ հրադադարը՝ Լիբանանին հասցվող հարվածներով. ԶԼՄ-ներ
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարել էր Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնության հասնելու մասին։ Ավելի ուշ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին հայտարարեց Հորմուզի նեղուցի բացման մասին, որին բաժին է ընկնում նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ 20%-ը։
    10:16
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ փուլում է 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը. «Ժողովուրդ»
    Ֆինանսական գնահատականների համաձայն՝ ծրագրի իրականացման համար առաջիկա 10 տարիների ընթացքում կպահանջվի առավելագույնը 31,9 մլրդ դրամ պետական բյուջեից։ Այս գումարը նախատեսվում է ուղղել հիփոթեքային վարկերի մարմանը՝ տարբեր ընտանիքների համար տարբեր չափերով՝ կախված երեխաների թվից։
    10:12
    09.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Բիզնես «խլող» իշխանությունը ներդրումների մասին օրինագիծ է տարել խորհրդարան
    «Ներդրումները խրախուսում են գործով, ոչ թե խոսքով». խորհրդարանական ընդդիմությունն է այսպես արձագանքում ներդրումների մասին նոր օրենք մշակելու Փաշինյանի իշխանության նախաձեռնությանը: Փաշինյանի ընդդիմախոսների համոզմամբ՝ ծիծաղելի է ներդրումային առողջ միջավայրի մասին միտքն անգամ այն երկրում, որտեղ մի օրում որոշել ու մասնավորից խլել են ՀԷՑ-ը:
    10:09
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Որքա՞ն գումարով է ՔՊ-ն վարձակալել մարզահամերգային համալիրը. «Հրապարակ»
    Ապրիլի 4-ին մեծ դահլիճում տեղի ունեցավ ՔՊ համագումարը, երեկոյան, փոքր դահլիճում՝ Վարչաբենդի հանդեսը։
    10:03
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ»
    Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հանրային դաշտում առավել հաճախ են բարձրաձայնվում սոցիալական և տնտեսական ծրագրերի արդյունավետության հետ կապված խնդիրները։ Այս համատեքստում Տավուշից հնչող ահազանգերը նոր լույս են սփռում պետական ծրագրերի իրական ազդեցության վրա՝ հատկապես սահմանամերձ բնակավայրերում, որտեղ բնակչության պահպանումը կենսական նշանակություն ունի։ Տեղացիների փոխանցմամբ, սուբսիդավորման ծրագրի իրականացումն ուղեկցվել է անհասկանալի և ոչ թափանցիկ մեխանիզմներով։ Նրանց խոսքով, աջակցությունը բաշխվել է ընտրողական սկզբունքներով՝ հաճախ շրջանցելով առաջնային շահառուներին։ Արդյունքում՝ այն ընտանիքները, որոնք իրականում ունեն բնակարանային խնդիր և ապրում են սահմանամերձ գյուղերում, չեն ստացել անհրաժեշտ աջակցությունը։
    09:54
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Կա՛մ ընտրում եք ՔՊ-ին, կա՛մ ազատվում աշխատանքից. մարզպետը ցուցակներ է պահանջում․ «Հրապարակ»
    Նրանցից մեկը մեզ պատմեց, որ մարզպետն իրենցից ցուցակներ է պահանջում, թե ովքեր են ՔՊ-ի պոտենցիալ ընտրողները եւ ովքեր` կասկածելիները: Ինքն անձամբ ստուգում է ցուցակները, ապա՝ հրահանգավորում տնօրենին, որ լուծի այլախոհների «հարցը»՝ կա՛մ նրանց դարձնի ՔՊ-ի ընտրող, կա՛մ ազատի աշխատանքից։
    09:50
    09.04.26
    Ավելին