Լրահոս
2026-04-09
-
Մամուլի տեսությունՊարեկներին հրահանգ է իջեցվել. «Հրապարակ»Ոստիկանությանը պարտավորեցրել են հերթապահություն իրականացնել Կարապետյանի առաջնորդած ուժի կազմակերպած բոլոր ակցիաների, միջոցառումների ժամանակ եւ արձանագրել բոլոր ավտոմեքենաները, որոնք ժամանում են դեպքի վայր, ֆիքսել պետհամարանիշներն ու առիթ գտնել տուգանելու կամ տուգանային հրապարակ տանելու։Ավելին09:4609.04.26 -
Մամուլի տեսությունՓաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»Տարբեր առիթներով ոչ մեկ անգամ Ռուսաստանից ակնարկել են, թե Հայաստանի համար ինչ հետևանքներ կարող է ունենալ ԵԱՏՄ-ից դուրս գալը կամ Ռուսաստանի հետ առևտրատնտեսական ու քաղաքական հարաբերությունների խզումը: Ու դա սպառնալիք չէ, ինչպես սիրում են մեկնաբանել կամ փորձում են ներկայացնել քպական կամ մերձիշխանական քարոզիչները: Դա առավելագույնը զգուշացում է, փաստերի պարզ շարադրանք, ըստ էության՝ ձևավորված առևտրատնտեսական, առևտրաքաղաքական, աշխարհաքաղաքական իրողությունների հստակ արձանագրում:Ավելին09:4209.04.26 -
ՄիջազգայինԱՄՆ զինված ուժերը կմնան Իրանի սահմանների մոտ մինչև համաձայնագրի պայմանների կատարումը․ Թրամփ«ԱՄՆ բոլոր նավերը, օդանավերն ու անձնակազմը՝ լրացուցիչ զինամթերքով, սպառազինությամբ և այն ամենով, ինչը տեղին է ու անհրաժեշտ արդեն իսկ թուլացած թշնամուն մահացու հետապնդման ենթարկելու և ոչնչացնելու համար, կմնան իրենց տեղերում այնքան ժամանակ, քանի դեռ ձեռք բերված համաձայնագիրը լիարժեքորեն չի պահպանվել», - գրել է ամերիկյան առաջնորդը Truth Social-ում:Ավելին09:3909.04.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրովՎերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը և ԱԺ նախկին նախագահ, ներկայումս Արտգործնախարար Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալներից Արա Բադոյանի 3,5 տարվա ազատազրկման որոշումը թողել է անփոփոխ:Ավելին09:3609.04.26 -
Մամուլի տեսությունՔաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք. «Հրապարակ»Ծննդատան նախկին աշխատակից՝ անեսթեզիոլոգ Հայկանդուխտ Գրիգորյանը երեկ մեզ հայտնեց, որ քաղաքապետարանը թեպետ օրեր առաջ խոստացել է վճարել, բայց այնքան են խաբել, որ այլեւս չեն հավատում եւ պատրաստվում են առաջիկայում կառավարության շենքի մոտ բողոքի ձայն բարձրացնել։Ավելին09:3309.04.26 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին09:3009.04.26 -
Մամուլի տեսությունՎերաքննիչ դատարանը մերժել է Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալներից Արա Բադոյանի մասով դատախազության բողոքը. «Ժողովուրդ»Դեպքը տեղի է ունեցել 2020 թ. նոյեմբերի 9-ին՝ կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո, երբ քա ղաքացիներն ինքնաբուխ հավաքվել են, մուտք գործել ԱԺ շենք։ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնությունը տեղի է ունեցել հենց այդ օրը՝ փողոցում։ Նշված դրվագով մի քանի քրեական գործ է ուղարկվել դատարան, մյուս դրվագներով դեռևս քննությունը շարունակվում է։Ավելին09:2509.04.26 -
Մամուլի տեսությունՍարսափ՝ Հայաստանի ճանապարհներին. «Փաստ»Ասել, որ սրանք սարսափելի թվեր են, նշանակում է՝ ոչինչ չասել: Ընդ որում, տվյալ շաբաթը բացառություն չէ. համանման պատկեր է գրեթե միշտ: Օրինակ՝ մարտի 23-ից 30-ը պարեկների կողմից արձանագրվել է ՃԵԿ 22649 խախտում, այդ թվում՝ 424 ոչ սթափ վարորդ, առանց վարորդական իրավունքի՝ 600 վարորդ, չամրակապված՝ 4632 անձ: Մարտի 16-ից 23-ը պարեկները հայտնաբերել են ՃԵԿ 5361 խախտում, մարզերում՝ 21783 խախտում, այդ թվում՝ 410 ոչ սթափ վարորդ, առանց վարորդական իրավունքի՝ 572 վարորդ, չամրակապված 4611 անձ: Նման մտահոգիչ թվեր են նաև այլ խախտումների պարագայում՝ վարելու ընթացքում ծխելու, վարելիս հեռախոսից օգտվելու, արագության գերազանցման և այլն: Ու այդպես՝ անընդհատ, բոլոր շաբաթներին:Ավելին09:2009.04.26 -
ՀայաստանՎիրուսը գցում են, հետո ուզում են հակավիրուսը գտնեն. երևանցիները չեն հավատում ՔՊ-ի հոսող ստերինԻնչպես է ՔՊ-ական իշխանությանը հաջողվում ստեղծել խնդիր, հետո հերոսաբար լուծել այն ու այդ լուծումը թանկ վաճառել սեփական ժողովրդի վրա: 2021-ի նախընտրակն խոստումների զգալի մասը տապալած իշխանությունը նախընտրական շրջան է մտնում 100 կետանոց ծրագրով, որում ասված է, օրինակ, որ մայրաքաղաքն անցնելու է 24-ժամյա ջրամատակարարման: Դավթաշենում տարակուսած են՝ մինչև Փաշինյանի իշխանության գալը իրենք շուրջօրյա ռեժիմով ջուր են ունեցել: Բացի դա մեկուկես ամիս առաջ է խորհրդարանում ջրային կոմիտեի նախագահը հայտարարել, որ 24-ժամյա ջրամատակարարում ապահովել հնարավոր չէ:Ավելին09:1509.04.26
2026-04-08
-
ՀասարակականԱնհաջողությունները կմնան անցյալում, երբ կերտենք ուժեղ պետություն. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հանդիպել է կյանքը հայրենիքի պաշտպանությանը նվիրած կանանց հետ։ Հանդիպման մասնակից կանայք կարևորել են երկրի անվտանգության ու հզոր բանակի վերականգնման անհրաժեշտությունը։Ավելին23:5208.04.26 -
Հասարակական«Բարձրակարգ» որդու ՔՊ-ական հորից պահանջում են հեռանալ քաղաքականությունիցՔաղաքացուն վիրավորել, ներողություն խնդրել, մարսել. փաշինյանական սխեման բոլոր ՔՊ-ականնե՞րն են արդեն օգտագործում: Անդրանիկ Քոչարյանի ներողությունը չի անցնում: Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայած տղամարդիկ ֆեյսբուքյան ֆլեշմոբ են սկսել, պահանջում են, որ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը վայր դնի պատգամավորական մանդատը ու հեռանա քաղաքականությունից։ Նրանց կարծիքով՝ Անդրանիկ Քոչարյանը խարան է ցանկացած ժողովրդի ու պետության ճակատին: Ավելի վաղ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում ներողություն էր խնդրել իր սկանդալային հայտարարության համար, թե իր տղան շատ բարձրակարգ տղա է, ուրիշները նրա գիտելիքների չափ, որ ունենային, նրանք էլ չէին ծառայի:Ավելին23:4508.04.26 -
ԱշխարհԲեյրութում Իսրայելի հարվածների հետևանքով 1 օրում առնվազն 112 քաղաքացի է զոհվելԻսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Բեյրութի կենտրոնում գտնվող բնակելի թաղամասերի վրա կատարված հարձակումների հետևանքով մեկ օրում զոհվել է 112 խաղաղ բնակիչ, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։ Նշվում է, որ տուժածների թիվը հասել է 837-ի։Ավելին23:3908.04.26 -
ՏնտեսականՊուտին-Փաշինյան կոշտ զրույցի պտուղները. Ռուսաստանն սկսում է պատժե՞լ հայկական ընկերություններինՊուտին-Փաշինյան թեժ լեզվակռվից հետո Ռուսաստանն անցել է տնտեսական պատժամիջոցների: Չնայած Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախագահի հերքումներին՝ այս եզրակացությանն են եկել վերլուծաբանները: Դաշնությունը որոշել է չեղյալ համարել «Պռոշյանի կոնյակի գործարանի» լիցենզիան: Դրանից առաջ էլ Ռոսսելխոզնադզորի ղեկավարն էր դժգոհել, որ Հայաստանը բավարար վերահսկողություն չի իրականացնում դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ այլ երկրներ մատակարարվող կարանտինային վերահսկման ենթակա արտադրանքի նկատմամբ։Ավելին23:2608.04.26 -
ՔաղաքականՂազախստանի ԱԳ նախարարը ժամանել է ՀայաստանՆախարար Միրզոյանը ողջունել է Երևան ժամանած Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևին: Այս մասին հայտնումեն ԱԳՆ-ից։Ավելին23:1908.04.26 -
ՔաղաքականԵրբ հոգով բոմժը դառնում է վարչապետ. Փաշինյանի «նյարդային վիճակի» պատճառը գիտեն «Ուժեղ Հայաստանում»Ազգային ժողովում ՔՊ-ականների նախաձեռնած սկանդալային նախագծի ընդունումից հետո կրքերը չեն հանդարտվում «Ուժեղ Հայաստանի» և իշխող խմբակցության անդամների միջև: Նախօրեին են ՔՊ-ականները առաջին ընթերցմամբ անցկացրել օրինագիծ՝ համաձայն որի ընտրություններից երկու ամիս առաջ փոխվում են խաղի կանոնները՝ կուսակցությունները և դաշինքները չպետք է լինեն անձնանուներով: Ընդդիմությունը ակնհայտ է համարում, որ նախաձեռնությունը «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի ընթացքը խափանելու միտում ունի: Դրանից հետո Փաշինյանը նորից կեղտոտ բառամթերք է գործի դրել ընդդիմադիր կուսակցության ղեկավարի ու նրա կուսակիցների հասցեին:Ավելին23:0208.04.26 -
ՀասարակականԱրամ Ա Վեհափառը քննարկել է Միջին Արեւելքի պատերազմն ու դրա հետևանքները«Այսօր` Չորեքշաբթի, 8 Ապրիլ 2026֊ին, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց լիբանանեան Ազգային Ազատ Հոսանք Կուսակցութեան նախագահ Ժըպրան Պասիլը, ընկերակցութեամբ կուսակցութեան քաղաքական դիւանի անդամներուն։Ավելին22:4908.04.26 -
Հասարակական«Էս դժոխքի վերջը ե՞րբ է գալու»․ շիրակցիները՝ «Հայաստան» դաշինքի անդամներինՆախագծի առաջին մասում նրանք այցելել են Շիրակի մարզ՝ ծանոթանալու բնակչության խնդիրներին և լուծումներ առաջարկելու համար։Ավելին22:3408.04.26 -
ՔաղաքականԱդրբեջանը փակո՞ւմ է աբխազական երկաթուղին՝ դեռ չբացված. Ալիևի խորհրդավոր այցը՝ ՎրաստանՀայ-ռուսական, հայ-վրացական հարաբերությունների շարունակական վատթարացման ֆոնին՝ Բաքուն կարող է Հայաստանի համար լոգիստիկ խոչընդոտներ ստեղծել Վրաստանում: Այսպիսի վտանգ են զգում փորձագետները՝ հաշվի առնելով, որ Իլհամ Ալիևը, չգիտես ինչու, միջին միջանցքի շուրջ ինչ-որ հարցեր քննարկելու համար Վրաստան է մեկնել հենց այս շաբաթ, երբ նոր-նոր է ակտիվացել աբխազական երկաթուղու վերագործարկման շուրջ քննարկումը: Նախ՝ այդ երկաթուղու մասին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր հիշեցրել, ավելի ուշ ռուսական կողմն էր հայտարարել, որ Վրաստանի հետ քննարկում է երկաթգծի վերագործարկման հնարավորությունը: Աբխազական երկաթուղով Ռուսաստանից Հայաստան բեռներ կարող են մտնել առանց Ադրբեջանի տարածքն օգտագործելու:Ավելին22:2208.04.26 -
ՔաղաքականՄեզ ուզում էր ֆռռացնել. Մոսկվայից՝ Վաշինգտոն, Թեհրանից՝ Բրյուսել չեն հավատում ՓաշինյանինՍյունիքում Թրամփի ուղի կառուցելու միակ նպատակը Հարավային Կովկասից Ռուսաստանը դուրս մղելն է ու Իրանի դիրքերը թուլացնելը. նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանն է այսօր սկանդալային բացահայտումներ արել Փաշինյանի հետ փակ հանդիպումներից: Նրա խոսքով՝ Փաշինյանը պատմել է, թե ինքը Հայաստանի՝ դեպի Արևմուտք կողմնորոշման մասին խոսել է Իրանի նախագահի հետ: «Ուզում էր մեզ ֆռռացնել, թե խնդիր չկա, նրան թվում էր, թե մենք չգիտենք ի՞նչ է նշանակում պարսկական դիվանագիտություն»,- ասել է Աղազարյանը:Ավելին22:0708.04.26 -
ՔաղաքականԷստոնիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան«Ապրիլի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան:Ավելին22:0008.04.26