Լրահոս
2026-04-09
-
ՔաղաքականՀսկա պետության մոտ աքլորանալը հարվածելու է քո ժողովրդին. Քոչարյանը՝ Պուտին-Փաշինյան զրույցի մասինԱնցած հինգշաբթի Մսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպման բաց հատվածում երկաթուղու հարցը չէին քննարկել Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը: Բայց այդ հանդիպումից ու դռների հետևում բանակցությունից ժամեր անց հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումը այլ երկրի հանձնելու մասին Մոսկվայի կոշտ դիրքորոշումը նորից ընդգծեց փոխվարչապետ Օվերչուկը:Ավելին13:2309.04.26 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանը և Էստոնիայի ԱԳ նախարարը քննարկել են խաղաղության գործընթացն ու «Թրամփի ուղի» նախագիծըԶրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես երկկողմ եւ միջխորհրդարանական կապերին առնչվող հարցերը, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերություններին եւ ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող թեմաները:Ավելին13:1609.04.26 -
ՔաղաքականԴուխով, եղբայր, դուխով, Քոչարյանից վախենալ պետք չէ. լրագրողը՝ Նիկոլ ՓաշինյանինՃեպազրույցի ժամանակ լրագրողի հարցը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։Ավելին13:0609.04.26 -
ՔաղաքականՈղջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է. Փաշինյանը պարզաբանում է, թե ինչպես է Սամվել Կարապետյանը ունեզրկվելուՃեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելին12:5909.04.26 -
ՄիջազգայինԻրանի հակառակորդները երբեք չեն հասնի Թեհրանի կողմից ուրանի հարստացման դադարեցմանը. Մոհամմադ Էսլամի«Իրանի հարստացման ծրագիրը սահմանափակելուն ուղղված հակառակորդների պնդումներն ու պահանջները լոկ երազանքներ են, որոնք գերեզման կգնան (կիրականանան միայն գերեզմանում)»,- նրա խոսքերն է մեջբերում ISNA գործակալությունը: Էսլամիի կարծիքով՝ Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան Իրանի դեմ նրանց որևէ արդյունք չի բերել, և այժմ նրանք ցանկանում են փորձել բանակցությունների սեղանի շուրջ զիջումներ կորզել Թեհրանից:Ավելին12:4609.04.26 -
ՀասարակականՇղթայական ավտովթար՝ ԵրևանումԱյսօր՝ ապրիլի 9-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:40-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում բախվել են Honda» մակնիշի ավտոբուսն ու «Toyota», «BMW», «Ford» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին12:4009.04.26 -
Արտաքին քաղաքականությունՃնշում են գործադրում Հայաստանի վրա՝ ընդունելու ցեղասպանության ժխտողական պատմություն․ Լեմկինի ինստիտուտ«Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ վերականգնել Գզոյանին իր պաշտոնում և երաշխավորել ՀՑԹԻ-ի ակադեմիական ազատության իրավունքը: Աշխարհում, որտեղ ցեղասպանության հիշողությունը հարձակման տակ է, և որտեղ ցեղասպանության կանխարգելման նախագիծը լքված է, ցեղասպանության ուսումնասիրությանը և կանխարգելմանը նվիրված ակադեմիական հաստատությունների մտավոր ամբողջականությունն ավելի կարևոր է, քան երբևէ: Մենք պետք է պաշտպանենք դրանք, եթե մարդկությունը երբևէ ցանկանում է կառուցել ավելի խաղաղ ապագա:Ավելին12:3509.04.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Հայտնի են «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքների ցուցակների առաջին անուններըՀայլուր 12։30 Հայտնի են «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքների ցուցակների առաջին անուններըԱվելին12:3009.04.26 -
ՄիջազգայինՖրանսիան դեմ է Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելուն. Ժան-Նոել Բարո«Դա անթույլատրելի է, քանի որ միջազգային ջրերում նավագնացության ազատությունը ողջ մարդկության ընդհանուր ժառանգությունն է, որը չպետք է սահմանափակվի որևէ արգելքով կամ անցման վճարով: Ոչ ոք դա չէր ընդունի՝ պարզապես այն պատճառով, որ դա անօրինական է», - հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը France Inter ռադիոկայանի եթերում: Բարոն կոչ է արել հրադադարից հետո վերաբացել Հորմուզի նեղուցը՝ հակամարտության գլոբալ հետևանքները կանխելու համար:Ավելին12:2409.04.26 -
ՔաղաքականՊրոիշխանական կայքերը մանիպուլացրել են Սամվել Կարապետյանի ուղերձը. «Հետք»«Ինչու էր պետք փորձեր անել հեռացնել բարեկամ Ռուսաստանին մեր տարածաշրջանից։ Նրա ներկայությունը որևիցե կերպ երբեք չի խանգարել այլ ուժային կենտրոնների հետ Հայաստանի համագործակցությանը, առևտրին։ Ու ապագայում էլ վստահ եմ` չի խանգարելու։ Ուղղակի, խելք ու ժողովրդական լեզվով ասած՝ շնորհք է պետք ունենալ։ Եվ հետո՝ պետք է պարզապես ողջամիտ լինել։ Ռուսաստանի հետ են մեր տնտեսական ամենախորը կապերը։ Ռուսաստանն է մեզ էժան գազ մատակարարում, սիրով ընդունում մեր սեզոնային աշխատողներին, գնում մեր գյուղատնտեսական ապրանքների զգալի մասը։ Իսկ եթե դադարեցնի այդ ամենը, ի՞նչ պատասխան եք տալու մեր ժողովրդին, որն ավելի կաղքատանա,- հայտարարել է Կարապետյանն ու հավելել,- քվեարկելով Նիկոլի օգտին՝ դուք կստանաք աղքատություն և թշնամանք ռուսների հետ, բևեռացում և տնտեսության փլուզում»։Ավելին12:1609.04.26 -
ՀասարակականԿոկորդիլոսագետները ասում են, որ Դավիթը վերջին զանգը կալանավայրում կանի, ես էլ ի՞նչ խոսեմ դրանց հետ. Անաիս ՍարդարյանԴատախազության դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց դերասանուհի Անաիս Սարդարյանը։Ավելին12:1109.04.26 -
ՀասարակականՊահանջում ենք հանդիպում Աննա Վարդապետյանի հետ. բողոքի ակցիա՝ հաջակցություն Դավիթ ՄինասյանիԴատախաղության դիմաց հավաքված մի խումբ քաղաքացիներ պահանջում են, որպեսզի դպրոցական Դավիթ Մինասյանին կամ ազատ արձակեն, կամ նշանակեն համարժեք պատիժ՝ օրինակ՝ տնային կալանք։Ավելին12:0509.04.26 -
ՀասարակականԺաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Ցեղասպանության հուշահամալիրՀայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիր։ Նրան ուղեկցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Ցեղասպանության հուշահամալիրի նախագծի հեղինակային խմբի ճարտարապետների և կապալառու շինարարական ընկերության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ մույթների նորոգումը, ինչպես նաև ամրացման և բարեկարգման մնացած աշխատանքներն ավարտական փուլում են և ընթանում են ըստ նախագծի։ Նախարարը հերթական անգամ ընդգծել է աշխատանքների որակի ու ժամկետների պահպանման խնդիրը։Ավելին11:5709.04.26 -
Հասարակական«Nissan Murano»-ն հայտնվել է ձորում. ՊՆ 4 ծառայող տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ Լերմոնտովո բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել ձորում։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու 3 վիրավորները ծառայում են ՀՀ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։ Վիրավորներն են 34-ամյա Կարինե Է.-ն, 52-ամյա Նոնա Ա.-ն, 48-ամյա Լուսաբեր Մ.-ն և 39-ամյա Հերմինե Դ.-ն։Ավելին11:4809.04.26 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 09.04.2026Մամուլի տեսություն 09.04.2026Ավելին11:4509.04.26 -
ՄիջազգայինՀունգարիան օգնություն է առաջարկել Իրանին. WP2024 թվականի սեպտեմբերին Իսրայելի կողմից իրականացված հարձակումից հետո, որը հանգեցրեց «Հեզբոլլահի» հազարավոր փեյջերների պայթյունին, Վիկտոր Օրբանի կառավարությունն օգնություն է առաջարկել Իրանին՝ այդ խմբավորման գլխավոր հովանավորին, որին ԱՄՆ-ն համարում է ահաբեկչական կազմակերպություն։ «Մեր հատուկ ծառայություններն արդեն կապ են հաստատել ձեր ծառայությունների հետ, և մենք կկիսվենք հետաքննության ընթացքում հավաքված ողջ տեղեկատվությամբ։ Յուրաքանչյուր հնարավոր փաստաթուղթ կփոխանցվի ձեր ծառայություններին», — ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր իրանցի գործընկեր Աբբաս Արաքչիին։ Այս մասին վկայում է սեպտեմբերի 30-ին կայացած հեռախոսազրույցի սղագրությունը, որը ձեռք է բերվել արևմտյան հետախուզության կողմից և ուսումնասիրվել The Washington Post-ի կողմից։ Բանն այն է, որ փեյջերների բրենդի սեփականատեր թայվանական ընկերությունը հայտարարել էր, թե պայթեցված սարքերն արտադրվել են հունգարական ֆիրմայի կողմից՝ լիցենզիայի հիման վրա։ Սիյարտոն ձգտում էր ընդգծել, որ Հունգարիան ներգրավված չի եղել հարձակմանը, և որ փեյջերները չեն արտադրվել երկրի տարածքում։Ավելին11:3609.04.26 -
ՀասարակականՀրազդանի դպրոցներից մեկում աշակերտի մայրը ապտակել է իր որդուն ծաղրող աշակերտինԱպրիլի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի թիվ 14 հիմնական դպրոցում Կոտայքի մարզի բնակիչ 11-ամյա Լ․ Ա․-ի մայրը՝ Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Վարսենիկ Վ․-ն, իր որդու հետ վիճաբանելու կապակցությամբ ապտակել է նույն դպրոցի աշակերտ 12-ամյա Ա․ Մ․-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։ Ոստիկանության Հրազդանի բաժնում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Հրազդանի թիվ 14 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի 5-րդ դասարանի աշակերտ Լ․Ա․-ն պարբերաբար դպրոցում ծաղրել է իր համադասարանցի 11-ամյա Ա․ Մ․-ին, ինչի կապակցությամբ վերջինի եղբայրը, ով սովորում է նույն դպրոցի 7-րդ դասարանում, ապրիլի 1-ին մոտեցել է Լ․Ա․-ին և պահանջել, որ այլևս չծաղրի ու չանհանգստացնի իր եղբորը։ Կայքի տեղեկություններով՝ հիշյալ հանգամանքի վերաբերյալ Լ․Ա․-ն տեղեկացրել է իր մայրիկին՝ Վարսենիկ Վ․-ին, ով ապրիլի 2-ին, ժամը 13։15-ի սահմաններում այցելել է վերոհիշյալ դպրոց և մեկ անգամ ապտակել, վիրավորել է Ա․ Մ․-ին՝ համադասարանցիների ներկայությամբ ու հեռացել, ինչից հետո Ա․ Մ․-ի հայրը՝ Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Դավիթ Մ․-ն, զանգահարել է, Լ․Ա․-ի հայրիկին՝ Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Մհեր Ա․-ին և հանդիպում պահանջել, որպեսզի պարզաբանեն կատարվածը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Մհեր Ա․-ն իր որդու ու Դավիթ Մ․-ն իր որդու հետ ներկայացվել են ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ վերջիններս հայտնել են կատարվածը, սակայն հրաժարվել են հաղորդում ներկայացնելուց։ Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։Ավելին11:3009.04.26 -
Քաղաքական«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է նախընտրական ցանկըԿուսակցության համագումարը միաձայն որոշում կայացրեց մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ դաշինքի ձևաչափով։Ավելին11:1809.04.26 -
ՔաղաքականՉեմ զարմանում՝ ձեր ուսուցիչները Մայր Աթոռում Խորեն Վեհափառ են խեղդել, հո իրենցից հետ չեք մնալու․ Աշոտ ՄինասյանԵս չեմ զարմանում՝ ձեր ուսուցիչները Մայր Աթոռում Խորեն Վեհափառ են խեղդել, Նժդեհ, Բակունց և Չարենց բանտարկել։ Դուք հո իրենցից հետ չե՞ք մնալու։ Ես ո՞վ եմ, որ զայրանամ կամ զարմանամ։ Ուղղակի ուզում եմ մի պարզ հարց տալ՝ ձեզ ո՞վ է իրավունք տվել մեր լույսը մարելու։ Ինչու՞ մեր արևոտ երկիր Հայաստանը դարձրեցիք այսքան խավար։ Ես իմ հարցի պատասխանը գիտեմ, ուղղակի ուզում եմ ձեր խոստովանությունը լսել։Ավելին11:0709.04.26 -
ԱռողջապահականՑածր աշխատավարձի պատճառով սրտաբանն աշխատանքից դուրս է եկել․ Գևորգ Գրիգորյանը՝ առողջապահության ոլորտի խնդիրների մասին«Առողջապահության նախարարությանը պետք չեն արժանապատվություն և սեփական անձի ու մասնագիտության նկատմամբ հարգանք ունեցող բուժաշխատողներ... Իրենց պետք են «համր», իրենցից վախեցող և աշխատանքի մնալու համար ցանկացած նվաստացուցիչ պայմաններին պատրաստ «կատարողներ», ովքեր կլինեն ե՛վ օպերատոր, ե՛վ բժիշկ, ե՛վ բուժքույր, ե՛վ մայրապետ ու այդ ամենի հաշվին իրենք կհավաքեն «ռեյտինգ» ու «ժողովրդի քվե»: Սա է իրականությունը, որը պետք է հասկանան վախեցած և անընդհատ «սպասող» բուժաշխատողները», - նշել է Գրիգորյանը։Ավելին10:5909.04.26