Լրահոս
Քաղաքական
13:16
09.04.26
103

Ալեն Սիմոնյանը և Էստոնիայի ԱԳ նախարարը քննարկել են խաղաղության գործընթացն ու «Թրամփի ուղի» նախագիծը

Img default alt hy

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 9-ին հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես երկկողմ եւ միջխորհրդարանական կապերին առնչվող հարցերը, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերություններին եւ ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող թեմաները:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ` հատուկ անդրադարձ կատարելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին ու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծին: