Լրահոս
Միջազգային
12:24
09.04.26
224

Ֆրանսիան դեմ է Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելուն. Ժան-Նոել Բարո

Img default alt hy

Ֆրանսիան դեմ է Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելուն,  հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոնը։

«Դա անթույլատրելի է, քանի որ միջազգային ջրերում նավագնացության ազատությունը ողջ մարդկության ընդհանուր ժառանգությունն է, որը չպետք է սահմանափակվի որևէ արգելքով կամ անցման վճարով: Ոչ ոք դա չէր ընդունի՝ պարզապես այն պատճառով, որ դա անօրինական է», - հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը France Inter ռադիոկայանի եթերում:

Բարոն կոչ է արել հրադադարից հետո վերաբացել Հորմուզի նեղուցը՝ հակամարտության գլոբալ հետևանքները կանխելու համար: