Լրահոս
Միջազգային
12:46
09.04.26
241

Իրանի հակառակորդները երբեք չեն հասնի Թեհրանի կողմից ուրանի հարստացման դադարեցմանը. Մոհամմադ Էսլամի

Img default alt hy

Իրանի հակառակորդները երբեք չեն հասնի Թեհրանի կողմից ուրանի հարստացման դադարեցմանը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխնախագահ և Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։

«Իրանի հարստացման ծրագիրը սահմանափակելուն ուղղված հակառակորդների պնդումներն ու պահանջները լոկ երազանքներ են, որոնք գերեզման կգնան (կիրականանան միայն գերեզմանում)»,- նրա խոսքերն է մեջբերում ISNA գործակալությունը:

Էսլամիի կարծիքով՝ Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան Իրանի դեմ նրանց որևէ արդյունք չի բերել, և այժմ նրանք ցանկանում են փորձել բանակցությունների սեղանի շուրջ զիջումներ կորզել Թեհրանից: