Լրահոս
Մամուլի տեսություն
09:36
09.04.26
92

Օրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Ոստիկանությանը պարտավորեցրել են հերթապահություն իրականացնել Կարապետյանի առաջնորդած ուժի կազմակերպած բոլոր ակցիաների, միջոցառումների ժամանակ եւ արձանագրել բոլոր ավտոմեքենաները, որոնք ժամանում են դեպքի վայր, ֆիքսել պետհամարանիշներն ու առիթ գտնել տուգանելու կամ տուգանային հրապարակ տանելու։ 

«Ժողովուրդ»

Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը և ԱԺ նախկին նախագահ, ներկայումս Արտգործնախարար Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալներից Արա Բադոյանի 3,5 տարվա ազատազրկման որոշումը թողել է անփոփոխ:

«Հրապարակ»

Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ի փակվելուց շուրջ 2 տարի անց բժշկական հիմնարկի աշխատակազմը չի ստացել աշխատավարձերը․ քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք աշխատողներին:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի  միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի հետ: