Լրահոս
Քաղաքական
22:22
08.04.26
158

Ադրբեջանը փակո՞ւմ է աբխազական երկաթուղին՝ դեռ չբացված. Ալիևի խորհրդավոր այցը՝ Վրաստան

Հայ-ռուսական, հայ-վրացական հարաբերությունների շարունակական վատթարացման ֆոնին՝ Բաքուն կարող է Հայաստանի համար լոգիստիկ խոչընդոտներ ստեղծել Վրաստանում: Այսպիսի վտանգ են զգում փորձագետները՝ հաշվի առնելով, որ Իլհամ Ալիևը, չգիտես ինչու, միջին միջանցքի շուրջ ինչ-որ հարցեր քննարկելու համար Վրաստան է մեկնել հենց այս շաբաթ, երբ նոր-նոր է ակտիվացել աբխազական երկաթուղու վերագործարկման շուրջ քննարկումը: Նախ՝ այդ երկաթուղու մասին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր հիշեցրել, ավելի ուշ ռուսական կողմն էր հայտարարել, որ Վրաստանի հետ քննարկում է երկաթգծի վերագործարկման հնարավորությունը: Աբխազական երկաթուղով Ռուսաստանից Հայաստան բեռներ կարող են մտնել առանց Ադրբեջանի տարածքն օգտագործելու: