Լրահոս
Տնտեսական
23:26
08.04.26
181

Պուտին-Փաշինյան կոշտ զրույցի պտուղները. Ռուսաստանն սկսում է պատժե՞լ հայկական ընկերություններին

Պուտին-Փաշինյան թեժ լեզվակռվից հետո Ռուսաստանն անցել է տնտեսական պատժամիջոցների: Չնայած Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախագահի հերքումներին՝ այս եզրակացությանն են եկել վերլուծաբանները: Դաշնությունը որոշել է չեղյալ համարել «Պռոշյանի կոնյակի գործարանի» լիցենզիան: Դրանից առաջ էլ Ռոսսելխոզնադզորի ղեկավարն էր դժգոհել, որ Հայաստանը բավարար վերահսկողություն չի իրականացնում դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ այլ երկրներ մատակարարվող կարանտինային վերահսկման ենթակա արտադրանքի նկատմամբ։