Լրահոս
Քաղաքական
22:07
08.04.26
136

Մեզ ուզում էր ֆռռացնել. Մոսկվայից՝ Վաշինգտոն, Թեհրանից՝ Բրյուսել չեն հավատում Փաշինյանին

Սյունիքում Թրամփի ուղի կառուցելու միակ նպատակը Հարավային Կովկասից Ռուսաստանը դուրս մղելն է ու Իրանի դիրքերը թուլացնելը. նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանն է այսօր սկանդալային բացահայտումներ արել Փաշինյանի հետ փակ հանդիպումներից: Նրա խոսքով՝ Փաշինյանը պատմել է, թե ինքը Հայաստանի՝ դեպի Արևմուտք կողմնորոշման մասին խոսել է Իրանի նախագահի հետ: «Ուզում էր մեզ ֆռռացնել, թե խնդիր չկա, նրան թվում էր, թե մենք չգիտենք ի՞նչ է նշանակում պարսկական դիվանագիտություն»,- ասել է Աղազարյանը: