Լրահոս
Հասարակական
23:45
08.04.26
141

«Բարձրակարգ» որդու ՔՊ-ական հորից պահանջում են հեռանալ քաղաքականությունից

Քաղաքացուն վիրավորել, ներողություն խնդրել, մարսել. փաշինյանական սխեման բոլոր ՔՊ-ականնե՞րն են արդեն օգտագործում: Անդրանիկ Քոչարյանի ներողությունը չի անցնում: Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայած տղամարդիկ ֆեյսբուքյան ֆլեշմոբ են սկսել, պահանջում են, որ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը վայր դնի պատգամավորական մանդատը ու հեռանա քաղաքականությունից։ Նրանց կարծիքով՝ Անդրանիկ Քոչարյանը խարան է ցանկացած ժողովրդի ու պետության ճակատին: Ավելի վաղ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում ներողություն էր խնդրել իր սկանդալային հայտարարության համար, թե իր տղան շատ բարձրակարգ տղա է, ուրիշները նրա գիտելիքների չափ, որ ունենային, նրանք էլ չէին ծառայի: