Լրահոս
Միջազգային
10:16
09.04.26
262

Նեթանյահուն կարող է տապալել Իրանի հետ հրադադարը՝ Լիբանանին հասցվող հարվածներով. ԶԼՄ-ներ

Img default alt hy

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հնարավոր է, փորձում է տապալել Իրանի հետ ձեռք բերված հրադադարը՝ Լիբանանում շիայական «Հեզբոլլահ» շարժման օբյեկտներին հասցվող հարվածների միջոցով։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը՝ հղում անելով եվրոպացի մի պաշտոնյայի։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարել էր Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնության հասնելու մասին։ Ավելի ուշ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին հայտարարեց Հորմուզի նեղուցի բացման մասին, որին բաժին է ընկնում նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ 20%-ը։

«Նեթանյահուն, հնարավոր է, ձգտում է տապալել հրադադարը»,-գրում է պարբերականը։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իսրայելի հարձակումը Լիբանանի վրա հանդիսանում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված հրադադարի խախտում։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարզաբանել է, որ Լիբանանին հասցվող Իսրայելի հարվածների դադարեցումը չի ներառվել Իրանի հետ հրադադարի համաձայնագրում՝ «Հեզբոլլահ» շարժման պատճառով։