Լրահոս
Միջազգային
13:31
09.04.26
193

Բանակցություններում Իրանի պատվիրակության կազմը կախված կլինի նրանից, թե ով կներկայացնի ԱՄՆ-ն

Img default alt hy

Իրանական պատվիրակության կազմը Պակիստանում ԱՄՆ-ի հետ ապրիլի 10-ին նախատեսված բանակցություններում կախված կլինի նրանից, թե ով կներկայացնի ամերիկյան կողմը։ Այս մասին BBC-ի եթերում հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն։

«Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ով կգլխավորի պատվիրակությունը մյուս կողմից, և մենք մեր պատվիրակությունը կձևավորենք՝ ելնելով դրանից։ 

Մեր պատկերացմամբ, և այդ մասին ամերիկացիները հայտնել են Պակիստանի միջոցով, մյուս կողմից պատվիրակության ղեկավարը կլինի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, իսկ մեր կողմից պատվիրակությունը կգլխավորի Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը»,- ասել է դիվանագետը։