Լրահոս
Միջազգային
15:06
09.04.26
131

Արևմուտքը փորձում է թույլ չտալ աշխարհի զարգացումը հավասար պայմաններում․ Զախարովա

Img default alt hy

Արևմուտքի նպատակն է արգելակել բազմաբևեռությունը և այնպես անել, որ մնացած աշխարհը չզարգանա ու առաջ չշարժվի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Արևմուտքի նպատակն է արգելակել բազմաբևեռությունը, այնպես անել, որ աշխարհը չզարգանա իրենց հետ հավասար պայմաններում, իսկ այժմ նաև՝ ամեն կերպ թույլ չտալ նրան առաջ անցնել, որպեսզի միայն իրենք գերիշխեն ու կառավարեն»,- Զախարովայի խոսքերն է մեջբերել «Մաստերսկայա նովիխ մեդիա» փորձագիտական ալիքը Max հարթակում։

Զախարովան ընդգծել է, որ թեև Ռուսաստանին անջատել են SWIFT միջբանկային վճարումների համակարգից, երկիրը հայտարարել է, որ հաշվարկները կիրականացնի ազգային արժույթներով Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի և աֆրիկյան պետությունների հետ, այսինքն՝ «այն երկրների, որոնք ունեն այն ամենի խոշորագույն պաշարները, ինչի կարիքը բոլորն ունենալու են առաջիկա 10-20 տարիների ընթացքում»։