Լրահոս
Իրավական
13:40
09.04.26
346

Դավիթ Մինասյանի գործը հսկող դատախազը 18-ամյա տղայի վիճակը վատացնող բողոք է ներկայացրել

Img default alt hy

Քիչ առաջ մեր գրասենյակից ինձ տեղեկացրեցին, որ «Ծաղկազարդի գործով» մեղադրյալ 18-ամյա Դավիթին կալանավորելու, նրա տեսակցությունները լրիվ փակելու մասին քննիչի միջնորդությունն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ բավարարող դատական ակտի դեմ բողոք է բերել նաև … հսկող դատախազը։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Ո՛չ, չմտածեք, թե հօգուտ Դավիթի է բողոքը - ո՛չ, ի վնաս է։

Ուշոտ ժամանակ կգտնեմ ու կընթերցեմ բողոքը - որ հասկանամ, թե է՞լ ինչ են ուզում Սբ.Պատարագին մասնակցելու համար Եկեղեցի այցելած ու այնտեղ «շառի» մեջ հայտնված տղայից»,-գրել է նա։