Լրահոս
Միջազգային
14:42
09.04.26
416

Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել ռուսական Իլ-20-ի պատճառով

Img default alt hy

Լեհաստանի Զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտնում է, որ ապրիլի 8-ին լեհական կործանիչները «տեսողական նույնականացում են իրականացրել և ուղեկցել են» ռուսական Իլ-20-ին իրենց պատասխանատվության գոտուց դուրս: 

X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ ինքնաթիռը չի խախտել Լեհաստանի օդային տարածքը:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդել էր, որ ռուսական ռազմական ավիացիայի բոլոր թռիչքներն իրականացվում են օդային տարածքի օգտագործման միջազգային կանոնների խիստ պահպանմամբ։