Լրահոս
Միջազգային
13:54
09.04.26
247

Թրամփը ցանկանում է Հորմուզի նեղուցի անվտանգության պատասխանատվությունը փոխանցել դաշնակիցներին. Bloomberg

Img default alt hy

Թրամփը ցանկանում է Հորմուզի նեղուցի անվտանգության պատասխանատվությունը փոխանցել դաշնակիցներին, հայտնում է Bloomberg-ը։

Գործակալությունը, հղում անելով ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցչին, գրում է, որ երկրներից պահանջվում է մի քանի օրվա ընթացքում ներկայացնել նավագնացության ապահովման կոնկրետ ծրագրեր։

Աղբյուրի համաձայն՝ այս հարցումը ներկայացվել է Սպիտակ տանը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաների քննարկումների ժամանակ, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Խորհրդակցություններ են տեղի ունեցել նաև Պենտագոնում և Պետքարտուղարությունում։