Լրահոս
Քաղաքական
18:49
09.04.26
593

ԲՀԿ-ի նախընտրական ցուցակի առաջին համարը Գագիկ Ծառուկյանն է

Img default alt hy

ԲՀԿ-ի ընտրական ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը, այս մասին հայտարարել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը միացած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Քաղաքագետի փոխանցմամբ՝ իրենք բացառում են որևէ ձևաչափով համագործակցությունը «Քաղաքացիական պայմանագրի» և նրա «արբանյակների» հետ։ Սուրենյանցը շեշտել է, որ ընտրություններին մասնակցելու են բացառապես հաղթելու նպատակադրմամբ։

Սուրենյանցը նկատել է, որ քաղաքական դաշտում այժմ արդեն իսկ նկատելի են առնվազն երեք խոշոր համախմբումներ, և ըստ նրա՝ 2021 թվականի ընտրությունների սցենարի կրկնությունը հնարավոր չէ։ Նա դա պայմանավորում է երկու գործոնով. նախ՝ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի վարկանիշի էական անկմամբ, և երկրորդ՝ ընդդիմադիր ուժերի, մասնավորապես խոշոր կոնսոլիդացիաների՝ այս անգամ ընտրություններին շատ ավելի պատրաստված մասնակցությամբ։ 

«Ինչ վերաբերվում է մեր համագործակցությանը, ապա բացառում ենք ՔՊ-ի և իր արբանյակների հետ համագործակցությունը»,-նշել է Սուրենյանցը։