Լրահոս
Տարածաշրջան
18:35
09.04.26
339

Հորմուզի նեղուցի իրավական ռեժիմը սահմանում են բացառապես Իրանն ու Օմանը. Քազեմ Ջալալի

Img default alt hy

Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին «Al Mayadeen» հեռուստաալիքին տված հարցազրույցում մի շարք կարևոր հայտարարություններ է արել տարածաշրջանային անվտանգության և Հորմուզի նեղուցի կարգավիճակի վերաբերյալ, հայտնում է IRNA-ն։

Ջալալին ընդգծել է, որ նեղուցի իրավական ռեժիմը սահմանվում է բացառապես առափնյա պետությունների՝ Իրանի և Օմանի կողմից:

Նավագնացության ազատություն. Դիվանագետը նշել է, որ Իրանը երբեք չի ձգտել փակել նեղուցը: Թեհրանի հիմնական նպատակը հաստատված իրավական ռեժիմի ամրապնդումն ու պահպանումն է, այլ ոչ թե միջազգային ուղու արգելափակումը:

Չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի հայտարարություններին՝ իրանական ուժերի թուլացման մասին, Ջալալին հայտարարել է, որ երկրի հրթիռային ներուժը լիովին պահպանված է, իսկ պետական համակարգը մնում է կայուն և արդյունավետ՝ չնայած մի շարք զորահրամանատարների զոհվելուն: