Լրահոս
2026-04-09
-
ՏարածաշրջանԵթե ԱՄՆ-ն թույլ տա Նեթանյահուին կործանել դիվանագիտությունը, դա հիմարություն կլինի․ Արաղչի«Նեթանյահուի դեմ քրեական գործով դատավարությունը վերսկսվում է այս կիրակի։ Ողջ տարածաշրջանի մասշտաբով հրադադարի համաձայնագիրը, ներառյալ Լիբանանը, կպատժեցներ նրա բանտարկությունը։ Եթե ԱՄՆ-ն ցանկանում է կործանել իր տնտեսությունը՝ թույլ տալով Նեթանյահուին թաղել դիվանագիտությունը, դա, ի վերջո, իրենց ընտրությունն է։ Մենք կարծում ենք, որ դա հիմարություն կլիներ, բայց մենք պատրաստ ենք դրան»,- սոցցանցի իր էջում գրել է Իրանի արտգործնախարարը։Ավելին21:3009.04.26 -
Քաղաքական«Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ ՀամբարձումյանինՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 2-ին ստացել է ՀՀ ԱԺ նախագահի «Ազգային Ժողովի պատգամավոր Թադևոս Ավետիսյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած լինելու վերաբերյալ» արձանագրությունը։Ավելին21:1709.04.26 -
ՔաղաքականԴրությունը շատ վատ ա. քաղաքացիները որոշել են բռնել «երկիրն ավերողների» ձեռքը՝ հունիսի 7-ինԻ՞նչ են մտածում երևանցիները ընտրություններից մեկ ամիս առաջ, ու՞մ են տեսնում իշխանական բուրգի գագաթին ու ի՞նչ են ակնկալում նրանից:Ավելին21:1009.04.26 -
ՔաղաքականՌոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել երիտասարդների հետՀանդիպման մասնակիցները հարցուպատասխանի ձևաչափով շփվել են «Հայաստան» դաշինքի անդամների և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։Ավելին21:0009.04.26 -
ՔաղաքականՂազախստանը կդառնա՞ Հայաստանի երկաթուղու նոր կառավարիչ. փրկության բացվող պատուհան՝ ԱբխազիայումTRIPP-ի ապագան օրեցօր ավելի է մշուշվում, բայց Հայաստանի ապաշրջափակման մի հնարավարություն ավելի իրատեսական է դառնում: Խոսքը աբխազական երկաթուղու վերագործարկման մասին է, որի շուրջ քննարկումները ակտիվացել են թե՛ Ռուսաստանում, թե՛ Վրաստանում և թե՛ Աբխազիայում: Հայաստան-Ռուսաստան կապը Աբխազիայի տարածքով ապահովելու հարցը արդեն մի քանի ամիս է՝ օրակարգում է պահում նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով դրա բոլոր առավելությունները:Ավելին20:5409.04.26 -
ՔաղաքականՈվքե՞ր են ընդգրկված «Առաջարկ Հայաստան»-ին դաշինքի նախընտրական ցուցակումՔիչ առաջ ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական համագումարը, որի ընթացքում Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում:Ավելին20:4509.04.26 -
ՔաղաքականՆախագահ Խաչատուրյանը կարևորել է Երևանում Էստոնիայի դեսպանության բացումըՆախագահ Խաչատուրյանը ողջունել է Մարգուս Ցահքնային և նրա գլխավորած պատվիրակությանը՝ գոհունակությամբ նշելով, որ հայ-էստոնական հարաբերությունները՝ հիմնված ժողովրդավարական ընդհանուր արժեքների վրա, շարունակում են դինամիկ զարգանալ։ Անդրադառնալով Երևանում Էստոնիայի նստավայր դեսպանության պաշտոնական բացմանը՝ նախագահը կարևորել է այդ իրադարձությունը՝ այն գնահատելով որպես նշանակալի քայլ երկկողմ հարաբերությունների առավել զարգացման տեսանկյունից։Ավելին20:3909.04.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ի՞նչ ղեկավար են ուզում մարդիկ. Հայաստանը ոչ սովորական ընտրության է պատրաստվումՀայլուր 20։30 Ի՞նչ ղեկավար են ուզում մարդիկ. Հայաստանը ոչ սովորական ընտրության է պատրաստվումԱվելին20:3009.04.26 -
ՏարածաշրջանԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների օրակարգում բարդ հարցեր են, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի անվտանգությունը․ Հաքան ՖիդանՑանկանում եմ հիշեցնել, որ օրակարգի թեմաները շատ խրթին են։ Դրանցից մի քանիսը հաճախ են քննարկվել նախորդ ամերիկա-իրանական բանակցությունների ժամանակ, և փոխըմբռնման որոշակի կետ էր ձեռք բերվել, հատկապես միջուկային հարցերի շուրջ, բայց նույնիսկ այստեղ մենք դեռևս տարաձայնություններ ենք տեսնում։ Բացի այդ, ի հայտ են եկել նոր հարցեր, որոնք նախկինում օրակարգում չկային։Ավելին20:1509.04.26 -
ԻրավականԷդ երեխուց ի՞նչ են ուզում. 18-ամյա Դավիթի վիճակը վատանում է, դատախազը չի իջնում հանդիպմանԴեռ գլխացավեր ու գլխապտույտ ունի անցած ուրբաթ կալանավայրից հիվանդանոց տեղափոխված դպրոցական Դավիթը: Անդադար բժիշկների հսկողության կարիք ունեցող 18-ամյա տղայի առանց այն էլ խիստ պատիժն ավելի խստացնելու բողոք են դատախազները ներկայացրել դատարան:Ավելին20:0009.04.26 -
ԱշխարհՍպիտակ տունը քննադատել է Ջորջ Քլունիին՝ Թրամփի հասցեին հնչեցրած խոսքերի համարԱպրիլի 7-ին Քլունին մեղադրել էր Թրամփին ռազմական հանցագործություն կատարելու մտադրության մեջ՝ կապված Իրանի հասցեին ամերիկյան առաջնորդի հնչեցրած սպառնալիքների հետ։ «Ոմանք ասում են, որ Դոնալդ Թրամփը լավ մարդ է։ Բայց եթե ինչ-որ մեկն ասում է, որ ուզում է ոչնչացնել քաղաքակրթությունը, [ապա] դա ռազմական հանցագործություն է»,- մեջբերում է պարբերականը դերասանի խոսքերը։Ավելին19:4709.04.26 -
ԻրավականԲագրատ Սրբազանը պնդում է՝ իր ձայնը չէ գաղտնալսված խոսակցությունում. հիմնական դատալսումներն են սկսվելԲագրատ Սրբազանի ու նրա 17 աջակիցների գործով դատավարությունը հիմնական լսումների փուլ է մտել: Սրբազանը սկանդալային հայտարարություն է արել, պնդել է՝ գաղտնալսված խոսակցություններու ինքը չկա: Փաստաբանները պահանջում են փորձաքննության տանել ձայնագրությունները:Ավելին19:4209.04.26 -
ՔաղաքականՄայիսի 28-ի շքերթը ընդամենը «իրական քաղաքականությունը» քողարկող ցուցանակ է. Հակոբ ԲադալյանԲայց ի՞նչ է այդ իմաստով շքերթը, ցուցափեղկ լինելուց բացի: Գործնականում ոչինչ: Ի վերջո, շքերթը չի արտացոլում բանակի իրական վիճակ, մարտունակություն, սպառազինության որակ ու քանակ: Պարզ է չէ, որ շքերթին ամբողջ ծավալը չէ, որ ցուցադրվում է: Բայց, կարելի է օրինակ գնել սահմանափակ ծավալով նմուշներ, որոնք գործնականում չեն լուծում հարց, բայց թողնում են տպավորություն: Իսկ մայիսի 28-ի շքերթի ամբողջ իմաստը ընտրողի վրա տպավորություն թողնելն է:Ավելին19:3009.04.26 -
ՄիջազգայինՆեթանյահուի դեմ կոռուպցիոն գործերով դատական լսումները կվերսկսվեն ապրիլի 12-ին«Արտակարգ դրության ռեժիմի չեղարկման և դատական համակարգի աշխատանքի վերսկսման կապակցությամբ՝ [Նեթանյահուի գործերով] լսումները կվերսկսվեն բնականոն հունով»,- ասված է հայտարարության մեջ։ Մասնավորապես, դրանք տեղի կունենան կիրակի օրերին՝ Երուսաղեմի շրջանային դատարանում, իսկ երկուշաբթիից չորեքշաբթի՝ Թել Ավիվի շրջանային դատարանում։ Փետրվարի 28-ին Իրանի դեմ ռազմական գործողության մեկնարկից հետո Իսրայելի արդարադատության նախարարությունը դատարաններում «արտակարգ դրություն» էր հայտարարել, որի ընթացքում քննվում էին միայն հրատապ գործերը։ Իսրայելի վարչապետը մեղադրվում է կոռուպցիոն երեք գործով՝ ավելի քան 700 հազար շեկելի ($230 հազար) չափով անօրինական նվերներ (ներառյալ՝ սիգարներ և շամպայն) ստանալու, լրատվամիջոցների կարգավորման հարցում խարդախության՝ իր քաղաքականության բարենպաստ լուսաբանման դիմաց, և կաշառակերության մեջ՝ ի շահ ընկերների նախագծեր առաջ մղելու նպատակով։ Թել Ավիվի և Երուսաղեմի դատարաններում գործընթացը շարունակվում է 2020 թվականից, իսկ վարչապետը սկսել է ցուցմունքներ տալ 2024 թվականի դեկտեմբերին։ Նեթանյահուն բազմիցս հերքել է իր մեղքը։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր ապրիլի 9-ից բնակչության համար գրեթե բոլոր սահմանափակումների չեղարկման մասին, որոնք ներդրվել էին փետրվարի 28-ին՝ Իրանի հետ առճակատման մեկնարկից հետո: Բանակի մամուլի ծառայության հայտարարության համաձայն՝ իրավիճակի գնահատումից հետո որոշում է կայացվել, որ ապրիլի 9-ի առավոտից երկրի շրջանների մեծ մասում կթույլատրվի ցանկացած տեսակի գործունեություն առանց սահմանափակումների, ներառյալ՝ ուսումնական գործընթացը: Միևնույն ժամանակ, մի շարք շրջաններում դեռևս կսահմանափակվեն զանգվածային փողոցային միջոցառումները (թույլատրվում է ոչ ավելի, քան 1000 մասնակից), իսկ մեղմացումները չեն տարածվի Լիբանանի հետ սահմանակից Իսրայելի հյուսիսային շրջանների վրա: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 7-ին հայտարարել է Իրանի հետ երկշաբթյա փոխադարձ հրադադարի մասին։ Նրա խոսքով՝ կողմերը լուծել են գրեթե բոլոր վիճելի հարցերը, և Վաշինգտոնը որպես հետագա բանակցությունների «աշխատանքային հիմք» դիտարկում է Թեհրանի ներկայացրած 10 կետից բաղկացած առաջարկները։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ որոշումն ընդունվել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի պատրաստակամության պայմաններում։ Թեհրանն իր հերթին համաձայնել է դադարեցնել «պաշտպանական հարձակումները», եթե Իսլամական Հանրապետությանը հարվածներ չհասցվեն։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, ով հանդես է գալիս որպես միջնորդ կողմերի միջև, նրանց հրավիրել է բանակցությունների ապրիլի 10-ին։ Իրանի պետական հեռուստատեսության տվյալներով՝ ակնկալվում է, որ դրանք կլինեն ուղիղ բանակցություններ։ Միևնույն ժամանակ, ՏԱՍՍ-ի տեղեկացված աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում կսկսվեն շաբաթ օրը և, ըստ կանխատեսումների, կտևեն մի քանի օր։Ավելին19:2009.04.26 -
ՔաղաքականՊուտինի հետ նոր հանդիպում է ուզում Փաշինյանը. հայ-ռուսական խնդիրները նա չի քաղաքականացնումՄոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից 8 օր անց Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե որևէ մեկը չի ասել, որ համատեղելի չեն ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն: Ու եթե ինքը որոշել է, որ հնարավոր է միանգամից երկու աթոռի վրա նստել, ուրեմն՝ կնստի: Ստացվում է՝ չի՞ լսել Փաշինյանը Պուտինին: Ապրիլի 1-ին Ռուսաստանի նախագահը հատուկ շեշտել էր, որ Հայաստանը պետք է որոշի՝ կա՛մ մնում է ԵԱՏՄ-ում, կա՛մ գնում է ԵՄ. երկու տեղում միաժամանակ լինել հնարավոր չէ:Ավելին19:0609.04.26 -
ԻրավականՍամվել Կարապետյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա ապրիլի 15-ին․ «Սպուտնիկ Արմենիա»«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան։Ավելին18:5809.04.26 -
ՔաղաքականԲՀԿ-ի նախընտրական ցուցակի առաջին համարը Գագիկ Ծառուկյանն էԲՀԿ-ի ընտրական ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը, այս մասին հայտարարել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը միացած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Քաղաքագետի փոխանցմամբ՝ իրենք բացառում են որևէ ձևաչափով համագործակցությունը «Քաղաքացիական պայմանագրի» և նրա «արբանյակների» հետ։ Սուրենյանցը շեշտել է, որ ընտրություններին մասնակցելու են բացառապես հաղթելու նպատակադրմամբ։ Սուրենյանցը նկատել է, որ քաղաքական դաշտում այժմ արդեն իսկ նկատելի են առնվազն երեք խոշոր համախմբումներ, և ըստ նրա՝ 2021 թվականի ընտրությունների սցենարի կրկնությունը հնարավոր չէ։ Նա դա պայմանավորում է երկու գործոնով. նախ՝ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի վարկանիշի էական անկմամբ, և երկրորդ՝ ընդդիմադիր ուժերի, մասնավորապես խոշոր կոնսոլիդացիաների՝ այս անգամ ընտրություններին շատ ավելի պատրաստված մասնակցությամբ։ «Ինչ վերաբերվում է մեր համագործակցությանը, ապա բացառում ենք ՔՊ-ի և իր արբանյակների հետ համագործակցությունը»,-նշել է Սուրենյանցը։Ավելին18:4909.04.26 -
ՏարածաշրջանՀորմուզի նեղուցի իրավական ռեժիմը սահմանում են բացառապես Իրանն ու Օմանը. Քազեմ ՋալալիՌուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին «Al Mayadeen» հեռուստաալիքին տված հարցազրույցում մի շարք կարևոր հայտարարություններ է արել տարածաշրջանային անվտանգության և Հորմուզի նեղուցի կարգավիճակի վերաբերյալ, հայտնում է IRNA-ն։ Ջալալին ընդգծել է, որ նեղուցի իրավական ռեժիմը սահմանվում է բացառապես առափնյա պետությունների՝ Իրանի և Օմանի կողմից: Նավագնացության ազատություն. Դիվանագետը նշել է, որ Իրանը երբեք չի ձգտել փակել նեղուցը: Թեհրանի հիմնական նպատակը հաստատված իրավական ռեժիմի ամրապնդումն ու պահպանումն է, այլ ոչ թե միջազգային ուղու արգելափակումը: Չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի հայտարարություններին՝ իրանական ուժերի թուլացման մասին, Ջալալին հայտարարել է, որ երկրի հրթիռային ներուժը լիովին պահպանված է, իսկ պետական համակարգը մնում է կայուն և արդյունավետ՝ չնայած մի շարք զորահրամանատարների զոհվելուն:Ավելին18:3509.04.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Մեծ սպառնալիքի տակ է TRIPP-ը, աբխազական ուղին՝ խոստումնալից. անսպասելի շրջադարձՀայլուր 18։30 Մեծ սպառնալիքի տակ է TRIPP-ը, աբխազական ուղին՝ խոստումնալից. անսպասելի շրջադարձԱվելին18:3009.04.26 -
ՀասարակականԱվտովթար՝ Կոտայքի մարզում․ 4 վիրավորներից մեկը անչափահաս էԱյսօր՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, «Արծվի թևերի» հարևանությամբ «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia» մակնիշի, վերջինն էլ «Dodge» մակնիշի ավտոմեքենային։Ավելին18:2409.04.26