Լրահոս
Տարածաշրջան
20:15
09.04.26
246

ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների օրակարգում բարդ հարցեր են, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի անվտանգությունը․ Հաքան Ֆիդան

Img default alt hy

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև պլանավորված բանակցությունների օրակարգում մեծ թվով բարդ հարցեր կան, և ամենաշատ քննարկվող թեման մնում է միջուկային դոսյեն։

«Իհարկե, այս բանակցությունները, որոնք ընթանալու են իսրայելական սադրանքների ֆոնին, բարդ են լինելու։

Ցանկանում եմ հիշեցնել, որ օրակարգի թեմաները շատ խրթին են։ Դրանցից մի քանիսը հաճախ են քննարկվել նախորդ ամերիկա-իրանական բանակցությունների ժամանակ, և փոխըմբռնման որոշակի կետ էր ձեռք բերվել, հատկապես միջուկային հարցերի շուրջ, բայց նույնիսկ այստեղ մենք դեռևս տարաձայնություններ ենք տեսնում։ Բացի այդ, ի հայտ են եկել նոր հարցեր, որոնք նախկինում օրակարգում չկային։

Դրանցից մեկը Հորմուզի նեղուցի ապագան է և նավագնացության անվտանգությունը»,- ասել է նա Անկարայում Սիրիայի ԱԳ նախարար Ասաադ աշ-Շեյբանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ֆիդանը նաև հավելել է, որ «այժմ չի ցանկանում որևէ դիրքորոշում հայտնել ուրանի հարստացման թեմայով, որպեսզի կողմերը կարողանան գործել ավելի ազատ և ճկուն»։