Լրահոս
Միջազգային
21:56
09.04.26
299

ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների համար երկու շաբաթը կարող է բավարար չլինել․ Հաքան Ֆիդան

Img default alt hy

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարծում է, որ ԱՄՆ-ին և Իրանին կարող է ավելի քան երկու շաբաթ պահանջվել բանակցությունների ընթացքում խնդրահարույց հարցերը լուծելու համար։

«Երկու շաբաթը կարող է բավարար չլինել։ Եթե կողմերը համաձայնության գան, հրադադարը կարող է որոշ ժամանակով երկարաձգվել, և բանակցությունները կարող են շարունակվել»,- ասել է նա Անկարայում Սիրիայի ԱԳ նախարար Ասաադ աշ-Շեյբանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա հավելել է, որ «տարածաշրջանը հոգնել է պատերազմներից, օկուպացիայից, ահաբեկչությունից և արյունահեղությունից»։ «Իսրայելի էքսպանսիոնիզմի նկատմամբ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել միջազգային դիվանագիտության շրջանակներում և միջազգային դերակատարների հետ համատեղ։ Անհրաժեշտ է վերջ դնել ներտարածաշրջանային հակամարտություններին։ Հետևաբար, հնչեցվող ծրագրերը, որոնք բաղկացած են տարբեր քանակի կետերից, ներառում են նաև տարածաշրջանային անվտանգության ասպեկտներ»,- ասել է Ֆիդանը։