Լրահոս
Միջազգային
23:45
09.04.26
600

Իրանը ԱՄՆ-ից փոխհատուցում է պահանջում պատճառված վնասի դիմաց․ Խամենեի

Img default alt hy

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը ռեպարացիա (փոխհատուցում) է պահանջում հակամարտության ընթացքում ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած վնասի համար:

«Մենք անպայմանորեն փոխհատուցում կպահանջենք յուրաքանչյուր պատճառված վնասի և նահատակների թափված արյան համար»,- իրանցիներին ուղղված ուղերձում ասել է Խամենեին, որի հայտարարությունը հրապարակել է նրա մամուլի ծառայությունը:

Նա նաև հայտարարել է, որ Իրանը վճռական է տրամադրված վրեժխնդիր լինել Իրանի նախկին առաջնորդ Ալի Խամենեիի և մյուս զոհված իրանցիների մահվան համար:

«Նրա թափված արյան և երկրորդ (2025 թ. հունիսին Իսրայելի հետ հակամարտություն) ու երրորդ (ընթացիկ պատերազմ) պարտադրված պատերազմների ընթացքում զոհված բոլոր նահատակների համար վրեժ լուծելու վճռական կամքը կապրի սրտերում և հոգիներում»,- հավելել է Իրանի առաջնորդը:

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում էր ավերածությունների և խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին: Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին: