Լրահոս
Միջազգային
23:34
09.04.26
414

Պուտինը հայտարարել է Զատկի զինադադար

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է զատկական հրադադարի մասին։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՌԴ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի որոշմամբ՝ ուղղափառ Սուրբ Զատկի նախաշեմին հրադադարի ռեժիմ է սահմանվում 2026 թվականի ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի ավարտը։

Կրեմլում նաև նշել են, որ Ռուսաստանն ակնկալում է, որ Ուկրաինան կհետևի Մոսկվայի օրինակին և նույնպես կաջակցի զատկական հրադադարին։

Ռուսական զորքերը ցուցում են ստացել ապրիլի 11-12-ը դադարեցնել մարտական գործողությունները բոլոր ուղղություններով, սակայն պատրաստ լինել կանխել հակառակորդի ցանկացած ագրեսիա։

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Ա. Ռ. Բելոուսովին, ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ — զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, բանակի գեներալ Վ. Վ. Գերասիմովին հրահանգվել է այդ ժամանակահատվածում դադարեցնել մարտական գործողությունները բոլոր ուղղություններով։ Զորքերին հրահանգված է պատրաստ լինել կանխել հակառակորդի հնարավոր սադրանքները, ինչպես նաև նրա ցանկացած ագրեսիվ գործողություն»,— ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։