Լրահոս
Հայաստան
22:32
09.04.26
1 511

Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով հուշարձանի տեսքը խեղվել ու աղճատվել է․ Հայկ Դեմոյան

Img default alt hy

Ու այս տեսարանը ապրիլի 24-ին ձեզ կհրամցնեն որպես Մեծ Եղեռնի հուշահամալիրի վերականգնում: Ու կասեն, որ ստում էիք, ասելով, թե իբր հուշահամալիրի Հավերժության տաճարի արտաքին երեսպատման բնօրինակ սալաքարերի մեկ երրորդը վերածվել է խճազանգվածի: Այս մասին գրել է Հայոց ցեղասպանության  թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։

«Նախագծով արձանագրված ապամոնտաժման ու վերատեղադրման փոխարեն հուշահամալիրի այս մասում կտեսնենք երեք տարբեր երանգներով արտաքին երեսպատում: Ու կլծվեն վարձու գրչակները, ֆեյքերն ու սուտի ակադեմիականները՝ այս տեսարանը հիմնավորելու ու արդարացնելու համար: 

Այս տեսարանը ստացվել է քրեական պատասխանատվության ենթակա գործողության արդյունքում: Փաստերն ու ապացույցներն անհամեմատ շատ են ու անհերքելի:

Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը:

Հայաստանում կա՞ արդյոք դատավոր կամ դատախազ, որ պատիվ ու արժանապատվություն կունենա ու ընթացք կտա այդ քրեական գործին...»։