Լրահոս
Հասարակական
19:51
25.02.26
97

Մարդիկ ունեն բարձր իրավագիտակցություն, իրենց ընտրությունը կանեն. Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ թոշակը բարձրացնելու մասին

Img default alt hy

«Ընդդիմության ճնշման և իշխանության կողմից վտանգի զգացողության արդյունք էր»,- լրագրողների հետ զրույցում կենսաթոշակները բարձրացնելու վերաբերյալ իշխանության հայտարարությունն այսպես մեկնաբանեց «Ուժեղ  Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Պետական բյուջեում թոշակների բարձրացում նախատեսված չէր։ Բյուջեն ընդունվել էր երկու ամիս առաջ, և այնտեղ նման ծրագիր գոյություն չուներ, ուստի այս փոփոխությունը մենք համարում ենք հաղթանակ։ Մենք ուրախ ենք, որ այսքան տարի հետո վերջապես թոշակի այսպիսի բարձրացում եղավ։ Ինչ վերաբերում է հարցին, որ սա ընտրակաշառք է, թող մարդկանց համար դրական ազդեցություն լինի, մեր հասարակությունը բարձր իրավագիտակցություն ունի, վերջում կասի իր խոսքը, իսկ այժմ լավ է, որ դրական փոփոխություն եղավ։ Այսքան տարիների ընթացքում առաջին անգամ լուրջ, բյուջեով չնախատեսված նման բան եղավ, և սա քաղաքական ճնշման արդյունք էր, քանի որ մինչև վերջին քաղաքական գործընթացները և մեր ակտիվ ներգրավվածությունը որևէ կանխատեսում չկար, որ բյուջեն պետք է վերանայվի։ Սա մեր և մեր ընդդիմադիր գործընկերների աշխատանքի արդյունքն է, սակայն լավ կլիներ, որ պարգևավճարները նվազեն, թոշակները բարձրանան»,- ասաց նա։