Լրահոս
Հասարակական
23:56
23.04.26
681

Մանրամասներ՝ Ագարակում տեղի ունեցած ողբերգական վթարից

Img default alt hy

Ապրիլի 23-ին, ժամը 19:13-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակ բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Ford» և «Kamaz» մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները, «Ford» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։