Լրահոս
Միջազգային
22:14
23.04.26
259

Կկայանա՞ արդյոք Իրան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը. Մոսկվայում Իրանի դեսպանի պարզաբանումը

Img default alt hy

Մոսկվայում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին ՏԱՍՍ-ին հայտնել է, որ տեղեկություն չունի այն մասին, թե արդյոք Իսլամաբադում տեղի կունենա Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը։

«Ես տեղեկություն չունեմ»,- ասել է դեսպանը՝ պատասխանելով ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլի վերաբերյալ հարցին։

Կարգավորման շուրջ ցանկացած բանակցություն պետք է ունենա հստակ նպատակ, ընդ որում՝ Իրանը պատրաստ է ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության, հավելել է Ջալալին։

«Բանակցությունները պետք է նպատակ ունենան։ Մենք պատրաստ ենք և՛ պատերազմի, և՛ խաղաղության»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է հաջողված լինել ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը, եթե այն կայանա։