Լրահոս
Հասարակական
23:30
06.05.26
170

Իշխանությունը որպես նշաձող սահմանել է ունենալ նաև «միլիցեյսկի» արդարադատություն… փաստաբան

Img default alt hy

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դատելով քրեական դատավարության օրենսգրքի նոր փոփոխություններից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքագիտական առումով հաստատված ոստիկանապետությունից բացի, այժմ էլ քաղաքակական իշխանությունը որպես նշաձող սահմանել է ունենալ նաև «միլիցեյսկի» արդարադատություն…
— գործի «քննության» ժամանակ ապացույցներ կարող են չհետազոտվել /ինչ գրել են միլիցեքը ճիշտ են գրել/,
— դատավորը կարող է ներքին համոզմունք ձևավորել նույնիսկ չքննելով գործը /գործի ընդհատման վերսկսման արգելք/
— ու էս ամենը շատ սեղմ ժամկետում /առավելագույնը 1 տարի/։
Իշխանության ուղերձը — դատարանն ո՞վ դառավ, որ գործ քննի կամ կասկածի տակ դնի օպեռ — քննիչ — դատախազի ասած/արածը»։