Լրահոս
Աշխարհ
23:42
28.09.25
158

Հրաձգություն Միչիգանի մորմոնական եկեղեցում․ կա 1 զոհ, 9 վիրավոր

Img default alt hy

Մեկ մարդ զոհվել է, ևս ինը՝ վիրավորվել Միչիգան նահանգի մորմոնական եկեղեցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է Associated Press-ը։

Զոհվել է նաև կասկածյալը։

Հրաձգությունը տեղի է ունեցել կիրակի օրը «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում»՝ Գրանդ Բլանկ քաղաքում, որը գտնվում է Դետրոյթից մոտ 50 մղոն հյուսիս, հայտնել է Գրանդ Բլանկի ոստիկանապետ Ուիլյամ Ռենյեն լրագրողներին։