Լրահոս
Միջազգային
23:10
23.04.26
353

Հնդկաստանում չեն մեկնաբանել Թրամփի վերահրապարակած հոդվածը, որտեղ երկիրն անվանվել է «դժոխային անցք»

Img default alt hy

Հնդկաստանի ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կատարած վերահրապարակումը (repost), որտեղ հարավասիական հանրապետությունն անվանվել է «մոլորակի դժոխային անցք»։

«Մենք տեսել ենք որոշ հաղորդագրություններ։ Այսքանով կսահմանափակվեմ»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը՝ պատասխանելով այդ հրապարակման մասին հարցին։

Խոսքը մի հոդվածի մասին է, որով Թրամփը կիսվել է Truth Social սոցիալական ցանցում։ Դրանում մեջբերվում էին ամերիկացի ռադիոհաղորդավար Մայքլ Սևիջի խոսքերը, ով քննադատում էր ԱՄՆ-ում ըստ ծննդյան իրավունքի քաղաքացիություն ստանալու պրակտիկան։ Հոդվածում նա մի քանի երկրներ, այդ թվում՝ Հնդկաստանը, անվանել է «մոլորակի դժոխային անցքեր»։