Լրահոս
Հասարակական
23:15
11.10.19
84

Հայաստանում կանայք ավելի մեծ հնարավորություններ պետք է ունենան

Ընտրական նոր օրենսգրքով Հայաստանում կանանց ավելի մեծ հնարավորություններ կտրվեն մասնակցելու քաղաքական պրոցեսներին: Այս մասին այսօր խոսել են Երևանում՝ կուսակցությունների մասին նոր օրինագծի քննարկման ժամանակ: Հայաստանում կանանց ավելի լայն իրավունքներով օժտելու մասին ՄԱԿ-ի ամբիոնից խոսել էր նաև Նիկոլ Փաշինյանը` դա համարելով համարձակ քայլ ժողովրդավար Հայաստան կառուցելու ճանապարհին: Ի դեպ, աշխարհում այսօր նշում են աղջիկ երեխաների միջազգային օրը: