-
Հասարակական
Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
16:2127.07.26 -
Տարածաշրջան
Ստամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
15:4127.07.26 -
Հասարակական
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15:0327.07.26 -
Կրթություն և գիտություն
Ուսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումը
14:1427.07.26 -
Հասարակական
Իսակովի պողոտայում վրաերթի ենթարկված քաղաքացին «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակից է
13:3727.07.26 -
Իրավական
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ-ն հաղորդում է ստացել
12:1627.07.26 -
Հասարակական
Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին
12:0027.07.26 -
Հասարակական
Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահացել է
11:3927.07.26 -
Միջազգային
Նեթանյահուն Ռուբիոյի հետ քննարկել է Միջազգային քրեական դատարանի դեմ ուղղված Վաշինգտոնի գործողությունները
22:5826.07.26 -
Միջազգային
Թուրքիայի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Սիրիայի և Կիպրոսի հարցերը․ ԶԼՄ
22:1026.07.26 -
Հասարակական
3 մոխրացած մարմին, վիրավորներ․ ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում
21:4026.07.26 -
Միջազգային
Զելենսկին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա, ինչի հետևանքով նավաստի է զոհվել․ Արաղչի
20:1026.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Սովամահություն կամ տեղափոխություն. Ալիևը շանտաժով է վերաբնակեցնում օկուպացված Արցախը
18:4026.07.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում Իրանի հետ չհամաձայնեցված երթուղով շարժվող նավ է պայթել․ ԶԼՄ
17:0026.07.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ն արձագանքել են միջնորդների՝ անուղղակի բանակցությունները վերսկսելու նախաձեռնությանը․ ԶԼՄ
15:4526.07.26 -
Հասարակական
2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան
13:5926.07.26 -
Միջազգային
Պուտինը երբեք չի զանգահարում իր վարչակազմի աշխատակիցներին քաղաքային կամ բջջային հեռախոսով․ Պեսկով
12:5026.07.26 -
Հասարակական
38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
12:4426.07.26 -
Հասարակական
Անմարդկային պայմաններում ապրող գյումրեցիները ծերանում են տան հերթում. կենսատու ծրագիրը ձգձգվում է
12:3026.07.26 -
Տարածաշրջան
Իրանի գործողություններն ուղղված են ոչ թե տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ․ Արաղչի
11:4626.07.26 -
Հասարակական
Վեդիում 26-ամյա տղամարդը ատրճանակով մի քանի կրակոց է արձակել․ նա ձերբակալվել է
11:3926.07.26 -
Միջազգային
Վենսը մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հնարավոր էսկալացիայով․ CNN
11:3026.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավորներ
10:4926.07.26 -
Միջազգային
Կիևի վարչակարգը սառնասրտորեն և նպատակաուղղված հարվածում է ՌԴ խաղաղ բնակչությանը․ Զախարովա
23:5325.07.26 -
Միջազգային
ԱՄՆ զինված ուժերը շարունակում են նախապատրաստվել Իրանի դեմ գործողության ընդլայնմանը․ Axios
23:4025.07.26 -
Միջազգային
Հուլիսի 8-ից Իրանի զինված ուժերը ոչնչացրել են ամերիկյան 11 կործանիչ և ինքնաթիռ․ ԻԻՀՊԿ
23:1025.07.26 -
Քաղաքական
Շատ լարված ամիսներ են սպասվում. հայ-ռուսական ճգնաժամ՝ Փաշինյան-Պուտին բեկումնային հանդիպումից հետո
21:3925.07.26 -
Տարածաշրջան
Իրանից կոշտ հայտարարություններ են հնչում. մեծ պատերազմի վտանգ կա տարածաշրջանում
21:1825.07.26 -
Միջազգային
Սիրիայի և ՄԱԿ-ի ղեկավարները քննարկել են երկրի վերականգնմանն ուղղված համագործակցությունը
20:4525.07.26 -
Միջազգային
Գերմանացիների 75%-ը դժգոհ է Մերցի գործողություններից՝ չնայած կաբինետում կատարված փոփոխություններին․ INSA
20:1525.07.26 -
Իրավական
Իրանցիների հետ առերեսումից հետո նոր քրեական հետապնդում է սկսվել Գագիկ Ծառուկյանի դեմ
20:0025.07.26 -
Հասարակական
Արմավիրի մարզում 53-ամյա տղամարդուն ծեծի են ենթարկել երեխաների ներկայությամբ
19:0025.07.26 -
Միջազգային
Պուտինը խոստացել է Տոկաևին տեղեկացնել ուկրաինական ուղղությամբ ստեղծված իրավիճակի մասին
18:4725.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է վետո դներ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա․ Օրբան
18:3925.07.26 -
Հասարակական
Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք․ այն զգացվել է նաև Հայաստանում
17:4125.07.26 -
Միջազգային
ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման հարցում դեռևս տեղաշարժեր չկան. Պեսկով
16:4525.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է չեզոքություն պահպանի Ուկրաինայի հակամարտությունում․ Օրբան
16:0825.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել․ բժիշկները պայքարում են վիրավորներից մեկի կյանքի համար
15:3025.07.26 -
Աշխարհ
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել ուսանողական բողոքի ցույցերի ֆոնին
15:1725.07.26 -
Հասարակական
Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է
15:0025.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները ափ են դուրս բերել շրջված հեծանվանավակում գտնվող երեք քաղաքացու
14:4525.07.26 -
Հասարակական
Սուտը բարձրաձայն ու ինքնավստահ արտասանելուց ճշմարտություն չի դառնում․ Տեր Զարեհ
13:3025.07.26 -
Հասարակական
Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ Armlur
11:4625.07.26 -
Հասարակական
17-ամյա տղան ռեստորանում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել
11:2625.07.26 -
Մամուլի տեսություն
Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»
11:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
11:1525.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանը նորից ագրեսիվ է դառնում. ի՞նչ վտանգներ է նկատել Բաքուն՝ «Թրամփի ուղու» վրա
10:3125.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները․ «Փաստ»
09:4125.07.26 -
Մամուլի տեսություն
Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»
09:3825.07.26 -
Մամուլի տեսություն
12 մարդ վարակվել է, 7-ի մոտ՝ սալմոնելա. ի՞նչ է կատարվել Ֆրանսիայի Ազգային տոնի ընդունելությունից հետո․ «Ժողովուրդ»
09:2525.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»
09:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»
09:1525.07.26 -
Հասարակական
Խոշոր կորուստն անխուսափելի է. հայ ձկնաբույծներն անելանելի վիճակում են, ձկները՝ սոված
09:0025.07.26 -
Հասարակական
Դիլիջանում բախվել են «Nissan»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ
23:5324.07.26 -
Հասարակական
Մատենադարանում քննարկվել են հայկական ձեռագրական հավաքածուների պահպանման և թվայնացման հարցերը
23:0024.07.26 -
Միջազգային
Իրանի յուրաքանչյուր նահատակված քաղաքացու դիմաց կuպանվի մեկ ամերիկացի զինծառայող․ Իրանի ԶՈւ
22:0024.07.26 -
Հասարակական
Գրտնակի 17 հարված՝ սեփական մորը. դաժան մայրասպանությունից շոկի մեջ է գյուղը
21:2124.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Անսպասելի շրջադարձ՝ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանի աղմկոտ գործում
20:3024.07.26 -
Իրավական
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը
20:0724.07.26 -
Հասարակական
«Ոչ մի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»․ ՊՆ-ն՝ սանիտարական մեքենայի վթարի մասին
19:4824.07.26 -
Հասարակական
Պաշտպանության նախարարության բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր
18:4424.07.26 -
Միջազգային
Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում, սպառնալիքներ՝ ԱՄՆ-ից. իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
17:1524.07.26 -
Հասարակական
ՍԱՏՄ-ն հերքում է․ հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորումներ չեն հայտնաբերվել
16:2924.07.26 -
Հասարակական
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
15:4024.07.26 -
Իրավական
Ոստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել
14:1924.07.26 -
Առողջապահական
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ
13:5624.07.26 -
Հասարակական
Տուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են․ «Հետք»
12:4824.07.26 -
Հասարակական
Երբեմն մարդիկ Եկեղեցուց սպասում են մի կատարելություն, որը հակասում է նրա էությանը․ Իսահակ եպիսկոպոս
10:4424.07.26 -
Հասարակական
Ավելի հզոր արևային կայան ունի Վայքի մանկապատանեկան մարզադպրոցը՝ Ucom-ի և «Արևորդիի» աջակցությամբ
10:1524.07.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին. «Ժողովուրդ»
10:0224.07.26 -
Մամուլի տեսություն
Բաթոյանի դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոնի․ «Ժողովուրդ»
09:5624.07.26 -
Մամուլի տեսություն
Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»
09:4324.07.26 -
Հասարակական
Թունդ վեճեր և «վտանգավոր հոսանք»՝ Առինջ մոլում. կտրուկ քայլեր են խոստանում առևտրականները
22:2523.07.26 -
Քաղաքական
Իրական պայքարը Եռաբլուրում ու Եղբայրական պանթեոնում հանգչող մեր քաջորդիներինն էր․ Մետաքսե Հակոբյան
22:0023.07.26 -
Տնտեսական
Կրակի բաժին դարձած ապրանք, ողբացող առևտրականներ. հայկական աղետ՝ Wildberries-ում
21:4523.07.26 -
Միջազգային
Իրանի դեմ մեծ պատերազմը վերսկսելու ծրագիր ունի Թրամփը. լարված է դրությունը՝ օդում, ջրում և ցամաքում
21:1823.07.26 -
Հասարակական
2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ԶՈւ-երում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք
20:4523.07.26 -
Հասարակական
Սաղս շոկի մեջ ենք, ուղղակի շշմած ենք մնացել. 21-ամյա զինծառայողի մահը ցնցել է Չարենցավանը
19:4523.07.26 -
Հայաստան
Պետական աջակցություն 1in.am-ին. մեդիա մասնագետները պահանջում են թափանցիկ չափորոշիչներ. Civilnet
19:1623.07.26
Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարում են մե՛կ ադրբեջանցիները, մե՛կ էլ ՀՀ իշխանությունները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում Հայ առաքելական եկեղեցին թիրախավորվել է միշտ՝ մասնակի «ընդմիջումներով», բայց հետևողականորեն։ Սկզբից դա «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության ու տարբեր աղանդների խրախուսման տեսքով էր, իսկ հետո հարձակումների թիրախ դարձավ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, իսկ որոշ ժամանակ անց իշխանությունները սկսեցին Եկեղեցու հասցեին մեղադրանքներ ուղղել, թե այս կառույցը հոգևոր գործերով զբաղվելու փոխարեն քաղաքականության մեջ է ընկղմվել՝ թերևս նկատի ունենալով այն հանգամանքը, որ եկեղեցին տարբեր կերպերով արձագանքել ու անընդունելի է համարել ազգային ինքնության և արժեքների դեմ ուղղված պետական քաղաքականությունը, ազգակործան, պետականակործան քաղաքականությունը:
Հիմա էլ իշխանությունները նոր գույներ են ավելացնում Եկեղեցու դեմ ուղղված իրենց արշավում, որն արդեն վերաբերում է Եկեղեցու պատմամշակութային հուշարձաններին (Եկեղեցու և եկեղեցականների դեմ փողոցային բառապաշարով պատերազմին կանդրադառնանք առանձին)՝ մասնավորապես՝ եկեղեցիները «չուլանացված» որակելով։ Նման արտահայտությունները հստակ նպատակ ունեն ոչ միայն նսեմացնել Եկեղեցու դերը, այլև խաթարել հասարակության մեջ նրա հեղինակությունը։ Ինչպիսի սարսափ ՀԱԵ-ից:
Հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և ազգային ինքնության հիմնասյունը։ Նրա վանքերն ու եկեղեցիները ոչ միայն կրոնական կենտրոններ են, այլև ազգային մշակույթի և պատմության կենդանի վկայություններ։ Ավելին՝ շատ եկեղեցիներ ու վանքեր ուղղակի պատմամշակութային գլուխգործոցներ են։ Իսկ որոշ կառույցներ էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ համաշխարհային ժառանգության ցանկի մեջ են։ Մյուս կողմից էլ՝ պետք է հաշվի առնել, որ Հայաստանը առանձնանում է նրանով, որ առաջինն է քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն, ինչն էլ մեր եկեղեցիներն ու վանքերն ուխտագնացության տեսանկյունից առավել խորհրդանշական է դարձնում։ Անգամ նախկին Հռոմի պապի այցելությունը բնութագրվում էր որպես ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր։ Եվ, իսկապես, ամեն տարի բազմահազար զբոսաշրջիկների Հայաստան գալու դրդապատճառներից մեկն էլ հենց կրոնական ու մշակութային հուշարձաններին ծանոթանալն է ու դրանց պատմությանը հասանելիություն ստանալը։ Այսինքն, եթե Փաշինյանը եկեղեցիների մասին հրապարակային նման հայտարարություն է անում, ոչ միայն բացահայտում է իր զարգացածության ու մտածողության աստիճանը, այլև նա դրանով փաստացի հարվածում է հենց Հայաստանի հեղինակությանը։ Էլ զբոսաշրջիկներն ինչի՞ համար պետք է գան Հայաստան՝ «չուլանացած» եկեղեցիներ տեսնելո՞ւ։
Իրականում Փաշինյանը ոչ միայն չափազանցնում է իրավիճակը, այլև հերթական ստին ու մանիպուլ յացիային է դիմում։ Կարելի է Հայաստան ժամանող ցանկացած զբոսաշրջիկից, հենց ներհայաստանյան զբոսաշրջության սիրահար մեր հայրենակիցներին հարցնել, ու բոլորը կասեն, որ ՀԱԵ հսկողության ներքո գտնվող եկեղեցիները, հուշարձաններն անհամեմատ ավելի բարվոք վիճակում են, քան, օրինակ՝ ԿԳՍՄ նախարարության հովանու ներքո գտնվող հուշարձանները։ Ավելին, պետական հովանավորության ներքո գտնվող հուշարձանների զգալի մասն ուղղակի չխնամված ու խայտառակ վիճակում է՝ որոշ դեպքերում անգամ ավերակների վերածված։ Օրինակ՝ գնացեք Աղձքի Արշակունիների դամբարան: Իսկ նման օրինակները սարսափելի շատ են:
Մյուս կողմից էլ՝ Եկեղեցու հասցեին հնչեցվող նման հայտարարությունները կարելի է դիտարկել ոչ միայն ներհայաստանյան դիսկուրսի համատեքստում, այլ նաև որպես ազգային դիմադրողականության բաղադրիչի թուլացման ռազմավարություն՝ հաշվի առնելով մեր տարածաշրջանում առկա իրական սպառնալիքները, մասնավորապես՝ Ադրբեջանի վարած մշակութային ցեղասպանության քաղաքականությունը, ինչի վկայությունն են Արցախի տարածքում ոչնչացված և պղծված եկեղեցիները։ Ադրբեջանը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի Արցախում վերացնի հայոց եկեղեցու թողած հետքերը։ Դրա համար էլ պետական մակարդակով շրջանառության մեջ է դրվել հայկական կրոնական ժառանգության աղվանացման քաղաքականությունը։ Անգամ փոփոխությունների է ենթարկվում Արցախի եկեղեցիների ճարտարապետական տեսքը, որպեսզի ցույց տրվի, թե այն հայկական չէ։ Ու, ընդհանրապես, Ադրբեջանից պարբերաբար հնչող հայտարարություններում անընդհատ թիրախավորվում է հենց մեր Եկեղեցին։ Վերջերս էլ Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալլահշյուքյուր Փաշազադեն հայտարարում էր, թե «հայկական եկեղեցին, իր Կաթողիկոսի գլխավորությամբ, ամբողջ աշխարհում ռևանշիզմ է քարոզում, Եկեղեցին սպառնալիք է հարևան երկրների համար»։ Թե ինչու են Ադրբեջանում այդքան սարսափում Հայ առաքելական եկեղեցուց, թե ինչու են հարձակվում նրա վրա, կարծում ենք՝ պարզ է։ Այդ կառույցը պատմականորեն իր մեջ խտացնում է հայկական ինքնության արմատները, որոնցից էլ աճում են ազգային զարթոնքի ու ազգային ազատագրական պայքարի ծիլերը։ Ու Ադրբեջանում անհանգստացած են, որ հանկարծ մի օր էլ հայ ժողովուրդը կարող է համախմբվել հոգևոր կառույցի շուրջ, արթնանալ ու վերջ դնել Ադրբեջանի կողմից Հայաստանի նսեմացման ու կատարվող զիջումների գործընթացին։ Ըստ երևույթին, նաև Հայաստանի իշխանություններն են դրանից սարսափում, դրա համար էլ «խուժան կռիվ» են նորից սկսել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ: Ինչպիսի միակարծություն…»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
-
12:04
25.07.26
Մամուլի տեսություն 25.07.2026
Կարդալ ավելին
-
11:20
25.07.26
Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»
Կարդալ ավելին
-
11:15
25.07.26
Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
Կարդալ ավելին
-
11:00
25.07.26
Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»
Կարդալ ավելին