Լրահոս
Հասարակական
14:16
20.10.25
190

Հավատի և կամքի լույսերով շրջապատված Մայր Աթոռը. «Մեր ձևով» շարժման ուխտագնացությունը

Հայաստանի իշխանության հակաեկեղեցական արշավի թեժ պահին՝ կիրակի երեկոյան, հազարավոր ուխտավորներ միասնական աղոթք են արել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ու մասնակցել երեկոյան ժամերգությանը: Մարդիկ Էջմիածին են գնացել «Մեր ձևով շարժման» կոչով: «Հավատում ենք, որ Աստծո օգնությամբ կարող կլինենք վերականգնել արդարությունը, որպեսզի ազատ արձակվեն ապօրինաբար բանտարկված մեր զավակները, մեր եղբայրներն ու քույրերը»,- ասել է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը: