Լրահոս
Հասարակական
18:21
25.02.26
104

Եթե հնարավոր էր կենսաթոշակները բարձրացնել, ապա ինչու՞ մինչ այժմ չէր արվում. Հայկ Ֆարմանյան

Img default alt hy

Ինչո՞ւ է կենսաթոշակների բարձրացումը նախատեսվում հենց ապրիլի 1-ից։ Արդյո՞ք սա նախընտրական հաշվարկ չէ։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հայկ Ֆարմանյանը։

«Եթե հնարավոր էր կենսաթոշակները բարձրացնել, ապա ինչու՞ մինչ այժմ չէր արվում. կենսաթոշակառուները «սովորե՞լ են գումարը ճիշտ ծախսել»։ Ի՞նչ փոխվեց պետական մտածողության մեջ։

Ինչու է բարձրացումը նախատեսվում հենց ապրիլի 1-ից։ Արդյո՞ք սա նախընտրական հաշվարկ չէ։ Կարելի՞ է ենթադրել, որ սա այլընտրանքային «ընտրակաշառքի» ձև է` բյուջեի միջոցներով։