Լրահոս
Հասարակական
21:16
25.02.26
134

Ես վափշե չեմ ընտրի իրան. Փաշինյանի նախընտրական խայծը կուլ տալ չեն պատրաստվում թոշակառուները

Զայրանում, հեգնում, ժպտում ու ծիծաղում են երևանցիներ մեծ մասն ընտրություններից երկու ամիս առաջ թոշակները բարձրացնելու մասին իշխող ուժի որոշման մասին լսելիս: Հիշում են Փաշինյանի՝ դեռ երեք ամիս առաջ արած հայտարարությունը, որ եթե թոշակը 10400 դրամով բարձրացնեն, ինչի վրա է թոշակառուն ծախսելու այդ գումարը: Այսօր առավոտյան արդեն Փաշինյանը շտապել է հայտնել, որ ապրիլի 1-ից կենսթոշակները բարձրանալու են: