Լրահոս
Աշխարհ
16:17
11.10.25
178

Երկրաշարժ՝ Կամչատկայի ափերի մոտ

Img default alt hy

Կամչատկայի ափերի մոտ 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 03:08-ին:

Հուլիսի 30-ին Կամչատկայում տեղի էր ունեցել 1952 թվականից ի վեր ամենաուժեղ՝ 8.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այդ ժամանակվանից ի վեր գիտնականներն ամեն օր գրանցում են հետցնցումներ: Դրանց մեծ մասը չի զգացվում բնակեցված տարածքներում։ Ըստ սեյսմոլոգների՝ հետցնցումների ինտենսիվությունն ու ուժգնությունը աստիճանաբար նվազում են: